Ամուսինը 102 տարեկան է, կինը 100. Հոլիվուդի ամենածեր զույգի պատմությունը

Կյանքում այնքան շատ են տղամարդկանց և կանանց միջև հարաբերությունների հետ կապված խնդիրները, որ մեր կուռքերը հաճախ որպես օրինակ են ծառայում։ Այն բանի օրինակ, թե ինչպես է պետք և ինչպես պետք չէ վարվել։

Շատ հայտնիներ կարծես ամեն օր բաժանվում և միանում են՝ փոխելով կանանց և ամուսիններին, և ամեն օր հավատում են, որ ամբողջ կյանքի իրենց սիրուն են գտել։ Բայց կան նաև նրանք, ովքեր ցույց են տալիս, թե ինչպես կարելի է միասին նշել ոչ միայն ոսկե, այլև ադամանդե հարսանիքը։

Այժմ խոսքը գնում է հոլիվուդյան զույգի մասին, որն արդեն 65 տարի միասին է․ Քըրք Դուգլաս և Էնն Բայդենս։ Ամուսինն արդեն 102 տարեկան է, իսկ կինը՝ 100, բայց նրանք մինչև հիմա միասին են և երջանիկ։ Համաձայնեք, որ հաճելի է հետևել նման զույգերին։ Նրանք այն մարդիկ են, ումից ցանկալի է օրինակ վերցնել։

Միայն նման մարդկանց շնորհիվ ես սկսում հավատալ իրական սիրո գոյությանը։

Զարմանալի է, բայց նրանք մինչ օրս անկեղծորեն սիրահարված են միմյանց։ Ինչպես և բոլոր զույգրեը, նրանք նույնպես վիճում են, ունենում են խնդիրներ, սակայն կարողանում են հարթեցնել բոլոր անախարժությունները։

Իրական զգացմունքները սահմաններ չեն ճանաչում։ Սա հենց այն դեպքն է, երբ միասին են և երջանկության, և դժբախտության ժամանակ։

Կես դարից ավել միասին՝ սա մեծ հերոսություն է։ Հավանաբար նրանք ունեն ինչ-որ գաղտնիքներ, որոնց շնորհիվ իրենց միությունն այդքան ամուր է:

Որքան լավ կլիներ, եթե այդ գաղտնիքները հասանելի լինեին բոլորին․․․

Նյութը հրապարակման պատրաստեց Arajininfo.ru կայքը

Եթե հավանեցիք այս գրառումը կիսվեք Ձեր ընկերների հետ.
GOOD LOOKING NEWS