Ամուսինները բարձր արագությամբ ընթանում են ավտոմեքենայով․ Երբ արդեն քաղաքից դուրս գալիս, ամուսինն ասում է․․․
Ամուսնական զույգն ընթանում է ճանապարհով: Չեն շտապում, արագությունը՝ 60 կմ/ժ: Մեքենան ամուսինն է վարում: Նրա կողքին նստած կինն ասում է ամուսնուն.
-Սիրելիս, մենք ադեն 15 տարի ամուսնացած ենք, բայց քեզ պիտի մի բան ասեմ. ես ուզում եմ ամուսնալուծվել:
Ամուսինը ոչինչ չի ասում, միայն ավելացնում է արագությունը:
-Եվ ես չեմ ուզում,որ դու փորձես ինձ հետ պահել իմ որոշումից:Ես հանդիպում եմ քո մտերիմ ընկերոջ հետ,և նա ավելի լավ սիրեկան է, քան դու:
Ամուսինը կրկին չի պատասխանում, միայն ավելի է մեծացնում արագությունը:
-Ես ինձ եմ վերցնում մեր տունը:
Արագությունն արդեն հասել է 90կմ/ժ:
-Եվ երեխաներին:
Արագությունն արդեն՝ 100կմ/ժ է:
-Վերցնում եմ մեր ամբողջ գումարը և մեքենան:
Ամուսինը լուռ է, կարծես մոռացել է բոլոր բառերը, միայն աստիճանաբար սկսում է փոխել ուղղությունը՝ դեպի մեծ բետոնե պատը:
-Իսկ քեզ ինչ-որ բան պե՞տք է,- հարցնում է կինը:
-Ոչ, ես ունեմ այն, ինչ հարկավոր է ինձ, — վերջապես սկսում է խոսել ամուսինը:
-Եվ ի՞նչ ունես…ի՞նչ…
Բետոնե պատին հարվածելուց մի վարկյան առաջ տղամարդը պատասխանում է.
-Անվտանգության բարձիկ: