Ամուսինները նկատեցին, որ ավտովթարից 35 տարեկանում մահացած իրենց որդու գերեզմանի խոտի ամբողջ տարին կանաչ է մնում․ Երբ իմացան պատճառը․․․

Ռեյչել և Ռեյմոնդ Վիլասենորը հաճախ են միասին այցելում գերեզմաններ։ Այնտեղ թաղված է նրանց որդին՝ Ժո-զեֆը, օդային ուժերի վետերանը։ Ժոզեֆը 36 տարեկան էր, երբ մահացավ ավտովթարից։Իրենց տղայի գերեզ-ման այցելելիս տարեց ծնողները սկսել էին նկատել, որ անգամ երբ արևն ամբողջ օրը պատում էր շուրջբոլորը, միևնույն է, մի տեղ կար, որտեղ խոտը թարմ վիճակում էր և շարունակում էր աճել։ Եվ դա հենց Ժոզեֆի գերեզ-մանն էր։

Այս զարմանալի իրադարձությունը ուրախացնում և նույնաչափ վախեցնում էր տարեց մարդկանց։ Նրանք սկ-սեցին էլ ավելի հաճախ այցելել Ժոզեֆի գերեզմանին՝ հույս ունենալով տեսնել այն մարդուն, ով խնամում է ի-րենց տղայի գերեզմանը։Եվ ահա մի օր Ռեյչելը և Ռեյմոնդը տեսան մի մարդու, որ ջրում էր իրենց որդու գերեզ-մանի խոտը։ Նրանք ծանոթացան։

Պարզվեց, որ 86-ամյա Ջեյք Ռեյսիգն այցելում է իր կնոջ գերեզմանին։ Նա ամեն անգամ բերում է նրան վարդեր և հետևում, որպեսզի գերեզմանի խոտերը միշտ կանաչեն։ Շոգ եղանակին նա այն ջրում էր 2 անգամ։Մի օր կը-նոջ գերեզմանի մոտ Ջեյք Ռեյսիգը նկատել էր մի երիտասարդ կնոջ, ով լացում էր ուրիշ գերեզմանի մոտ։ Տղա-մարդը, տեսնելով այդ ամենը, մոտեցել էր, որպեսզի հանգստացներ նրան։

Դա Ռեյչելի և Ռեյմոնդի աղջիկն էր՝ Ժոզեֆի քույրը։ Նրանից Ջեյքն իմացել էր զինվորի ողբերգական վթարի և մահվան մասին և որոշել էր հետևել զինվորի գերեզմանին նույնպես, որպեսզի իր շնորհակալությունը հայտնի նրա ծառայության համար։Ժոզեֆի ծնողները շատ հուզվեցին, երբ իմացան ճշմարտությունը։ Նրանք անգամ չէին էլ մտածում, որ իրենց կարող է այդքան հուզել մի անծանոթ մարդու արարքը։

Երբ ծնողները պատմել էին այս պատմությունը իրենց բարեկամներին և ընկերներին, նրանցից ոմանք կիսվել էին այս պատմությամբ ամբողջ աշխարհի հետ։ «Իմանալով, որ անծանոթ մարդն այդ ամենը անում էր մեր որ-դու համար, մենք ուղղակի ապշած էինք»,- ասում է Ռեյչելը։Մոր սիրտը, ով կորցրել է որդուն, հանգիստ չի կա-րող գտնել։ Սակայն մարդկանց բարությունը և հոգատարությունը կարող են մեզ օգնել դիմանալ անգամ ամենա-սարսափելի ցավին:

Եթե հավանեցիք այս գրառումը կիսվեք Ձեր ընկերների հետ.
GOOD LOOKING NEWS