Երեկ տաքսի վարելուց հետո վերադարձավ ամուսինս և այնպիսի մի բան պատմեց, որ ուղղակի շոկի մեջ հայտ-նվեցի:Արդեն տուն էի գալիս, ժամը 12:30-1ն էր: Տեսնում եմ, մի կին՝ 5-6 տարեկան երեխայի ձեռքից բռնած, տաքսի է ման գալիս:
Կանգ առա…այդ կինը հարբած էր, բացեց հետևի դուռը, երեխայի ձեռքից քաշելով՝ նրան ներս գցեց, փակեց դուռը և եկավ նստեց առջևի նստարանին:Հարցրեցի, ուր ենք գնում: Ասաց հասցեն և պտտվեց նայեց երեխա-յին. տղան նվնվում էր և տնքտնքում: Մայրը սաստեց նրան, ասաց, որ լռի:
Ինձ դա դուր չեկավ, ասացի, որ երեխայի պես չի կարելի այդպես, իսկ կինն ասաց որ պարզապես երեխան կա-մակորություն է անում, ստում է, իբր ինչ-որ տեղը ցավում է…Անցավ 5 րոպե: Երեխան սկսեց ավելի ուժեղ ար-տասվել:
Ես նայեցի տղային, և չնայած նրան, որ մութ էր, տեսա, որ երեխան սարսափելի գունատ էր…Հարցրեցի՝ ինչ-պես է իրեն զգում, նա ոչինչ չպատասխանեց: Միացրեցի լույսը և տեսա, որ երեխայի շուրթերը մուգ կապույտ են: Գոռացի մոր վրա, ասում եմ, նայիր, երեխան ինչ վիճակում է, իսկ նրան տարբերություն չկա:
Շատ վախեցա: Որոշեցի տղային հիվանդանոց հասցնել: Երբ այդ անամոթը հասկացավ, որ ուրիշ ճանապար-հով եմ գնում, միայն այդ ժամանակ խոսեց: Անհավատալի է, բայց նա դեմ էր հիվանդանոց գնալուն, ասում էր տանը թեյ խմի, կապաքինվի…
Բժիշկները զննեցին երեխային և շտապ տարան վիրահատության. պայթել էր տղայի կույրաղիքը: Ինձ ասացին, որ մի քանի րոպե ուշացնելու դեպքում այլևս հնարավոր չէր լինի փրկել երեխային…