Ամուսինս բարկացավ ու ինձ ասց, որ գիշերը հավաքեմ այն ամենը ինչ ունեմ ու առավոտյան հեռանամ տանից․ Այն, ինչ արեցի ես
առավոտյան, նրան շոկի ենթարկեց․․․Միասին ապրում էին կին ու ամուսին, միմյանց շատ էին սիրում: Մի օր նրանք լուրջ վիճում են,
և ամուսինն ասում է.
—Երկար տարիների ընթացքում մենք շատ բան ենք ձեռք բերել, ունենք տուն և բազմաթիվ թանկարժեք իրեր: Դու ունես ընդամենը
մի գիշեր, որ տնից վերցնես այն ամենը, ինչը քեզ համար կարևոր է, և գնաս ծնողներիդ տուն:
Ամուսինը պառկում է քնելու, իսկ կինը մնում արթուն:
Անցնում է գիշերը, առավոտյան տղամարդն արթնանում է, նայում շուրջը և հայտնաբերում, որ ինքը ինչ-որ օտար տան մեջ է հայտ-
նվել, իսկ կողքին նստած է կինը և ուշադիր իրեն նայում:Ամուսինը նստում է և զարմացած հարցնում.
-Ի՞նչ եմ անում այստեղ:
Կինն էլ պատասխանում է.
—Դու ասացիր, որ տնից վերցնեմ այն, ինչ ինձ համար կարևոր է: Դե, ես էլ քեզ եմ վերցրել:
Ամուսինը հասկացավ, որ սխալ է եղել և կնոջ հանդեպ անարդար վարվել, գրկեց կնոջը, և նրանք միասին գնացին տուն