Ամուսինս դավաճանում էր ինձ․ Մտքովս անգամ չէր անցնի որ սիրուհին մտերիմ ընկերուհիս է․․․ Չգիտեմ ինչպես վարվեմ

Մեր ընթերցողներից մեկը կիսվել է իր պատմությամբ և խորհուրդ խնդրել:ՄԵնք ծանոթացանք, երբ 17 տարե-կան էի: Սերգեն իմ կյանքի առաջին և միակ տղամարդն է: Թվում էր, թե ոչ ոք և ոչինչ չի կարող քանդել մեր հարաբերությունները:

Առաջին հերթին իմ երջանկությամբ կիսվեցի մանկությանս ընկերուհու՝ Նելլիի հետ:Հենց նա էլ դարձավ իմ հարսնաքույրը: Մի տարի անց ծնվեց մեր աղջիկը, և ընկերուհիս կարծես նրա հարազատ մորաքույրը լիներ:

Ժամանակի հետ նկատեցի, որ ամուսինս Նելլիի հանդեպ չափից մեծ ուշադրություն է ցուցաբերում. մեքենայից իջնելիս մեկնում է ձեռքը, սկզբից մինչև վերջ նստում է մեզ հետ, երբ ընկերուհիս մեզ հյուր է գալիս, մեծահո-գաբար հյուրասիրում նրան: Դա զարմանալի չէր լինի այն դեպքում, եթե ամուսինս բոլորի հանդեպ լիներ այդ-պես: Բայց ոչ, Նելլիի հանդեպ վերաբերմունքն այլ էր:

Մի օր մայրս մեր տանն էր, երբ կրկին եկավ Նելլին: Հաջորդ օրը զանգեց մայրիկս և ասաց, որ իրեն դուր չի գա-լիս, թե ինչպես է Նելլին նայում ամուսնուս, խորհուրդ տվեց հետու մնալ նրանից: Ես գիտեի, որ մայրս ճիշտ է ասում, բայց մինչ այդ պահը փորձում էի չնկատել այդ ամենը:

Ժամանակի ընթացքում հեռվացա ընկերուհուցս. մենք գրեթե չէինք հանդիպում, ամսվա մեջ 1-2 անգամ էինք զրուցում հեռախոսով: Սակայն այլ խնդիր առաջացավ. ամուսինս սկսեց ուշ վերադառնալ տուն, ասում էր, իբր աշխատանքը շատ է: Ես չհավատացի նրան, որոշեցի հետևել: Բնականաբար, ոչ մի գործ էլ չկա, գրասենյակից դուրս գալուց հետո նա գնաց…Նելլիի տուն:

Մայրս ասում է, որ պահեմ ընտանիքս՝ հանուն երեխայիս, ամուսնուս ոչինչ չասեմ, քանի որ դա ժամանակավոր է, բայց չեմ կարողանում ապրել հանգիստ՝ իմանալով, որ ինձ դավաճանում են:

Եթե հավանեցիք այս գրառումը կիսվեք Ձեր ընկերների հետ.
GOOD LOOKING NEWS