Ես միշտ ջանացել եմ լավ կին լինել, հնազանդվել եմ ամուսնուս, քանի որ միշտ կարծել եմ, որ կինը պետք է հնազանդ լինի և երբեք չհակառակվի ամուսնու կամքին:
Բայց այժմ ես ստիպված եմ նրան հակառակվել՝ հանուն իմ մայրիկի:
Ես ամուսնացած եմ շուրջ 20 տարի: Ջանացել եմ լինել լավ կին, լավ մայր, լավ հարս, բայց իմ ամուսնության օրվանից երբեք ոչինչ չեմ արել իմ ծնողների համար, որովհետև ամուսնուս և նրա ընտանիքին դուր չէր գալիս, որ ես փորձում էի ինչ որ բանով օգտակար լինել ծնողերիս: Մայրիկս էլ ինձ միշտ խրատում էր, որ կինը պետք է ամեն գնով պահպանի իր ընտանիքի անդորրը:
Վերջերս մայրիկիս մոտ առողջական լուրջ խնդիրներ ծագեցին, նա ծանր վիրահատության ենթարկվեց և խնամքի կարիք ունի: Ամուսնուս դուր չի գալիս, որ ես մի քանի ժամ մնում եմ մայրիկիս մոտ և արգելում է գնալ: Երբ ամեն անգամ մայրիկիս մոտից վերադառնում էի տուն, նա մեծ վիճաբանություն էր սարքում, ինձ վիրավորում, որ ես անտեսում եմ ընտանիքս հանուն ինչ-որ հիվանդ կնոջ: Նրա խոսքերը խոցում էին սիրտս, բայց խնդրում էի նրան մի փոքր հանդուրժող լինել մինչև մայրս կապաքինվի: Բայց նա իմ առաջ հարց դրեց. ընտրիր ընտանիքդ թե՞ մայրիկդ: Եվ ես ընտրեցի մայրկիս:
Ես չեմ կարող թողնել մայրիկիս անօգնական վիճակում, չեմ կարող առանց խնամքի թողնել հիվանդ մորս, ով անքուն գիշերներ է անցկացրել ինձ մեծացնելու համար, ով հայրիկիս հետ միասին օր ու գիշեր աշխատել է, որպեսզի ես լավ ուսում ստանամ, երբեք ինձ միայնակ չի թողել իմ դժվարին պահին:
Ես ընտրեցի մայրիկիս խնամքը և հեռացա նրանից: Միթե՞ ես այդպես կարող էի սխալվել: Երբ նրա մայրիկին էի խնամում, նա ասում էր, որ ես պարտավոր եմ, բայց երբ իմ մայրիկին պիտի խնամեմ, նա ինձ ընտրության առաջ է կանգնեցնում: Միթե՞ ես այդքան տարի նրան չեմ ճանաչել:
Նյութը հրապարակման պատրաստեց Goodinfo-ն