Ամուսինս ինձ դավաճանում էր․ Երկար սպասելուց հետո որոշեցի նրանից վրեժ լուծել․․․Ամուսինս ուղղակի խնդրում էր, որ ներեմ իրեն

Իմ ամուսինը երկար ժամանակ դավաճանում էր ինձ։ Նա առանձնապես չէր թաքցնում իր հարաբերությունները և սիրուհուն, ումից նույնիսկ երեխա էր ունեցել։ Ես նույնիսկ գիտեի, որ ամուսինս այդ կնոջը մեր տուն է բերել, մինչև ես հիվանդանոցում էի՝ հղիությանս վտանգման պատճառով։ Ես երկար էի մտածում, թե ինչպես կարող եմ վրեժ լուծել նրանից։

Ինքս ամուսնուս բնակարան գնելու միտք տվեցի և առաջարկեցի այն գրանցել սկեսուրիս անունով։ Այդպես ամուսինս ավելի ոգևորված անցավ գործի։ Իսկ ես այդ ընթացքում արդեն դիմել էի դատարան, որ մեզ բաժա-նեն։ Երբ տեղեկանքներ էին ուղարկում մեր տուն, ես դրանք գցում էի աղբը, որ ամուսինս ոչինչ չիմանա։ Այդ-պես էլ նա չներկայացավ դատարան 3 անգամ, և մեզ բարեաջող ամուսնալուծեցին։ Ես արդեն ազատ էի, բայց ամուսինս դեռ չգիտեր դրա մասին։

Շուտով նա սկսեց «մեզ» համար բնակարան փնտրել։ Ես արդեն մի քանի անգամ բռնացրել էի, թե նա ինչպես է գրում կամ հեռախոսով ասում սիրուհուն, որ շուտով նոր տուն է ունենալու և նրանք միասին են ապրելու։ Ես ա-մեն անգամ համոզվում էի, որ ճիշտ եմ վարվում։

Երբ ես լավ տուն գտա, ցույց տվեցի ամուսնուս, նա էլ հավանեց։Հենց նույն օրը մենք բանկից հանեցինք մեր ամ-բողջ կուտակած գումարը, ամուսինս նաև վարկ վերցրեց,և պայմանավորվեցինք հաջորդ օրը գնալ ու գնել բնա-կարանը։ Այդ երեկո ամուսնուս ասացի, որ ուզում եմ մորս տանը գիշերել, իբր թե նա իրեն վատ է զգում։ Ես վըս-տահ էի, որ հենց դուրս գամ տնից, նա սիրուհուն կանչելու է այստեղ։

Եկավ պլանս իրականցնելու ժամանակը։ Ես գիշերը բացեցի տան դուռը իմ բանալիով, ինչպես և կանխագուշա-կել էի, սիրուհին մեր տանն էր, նրանք հանգիստ քնած էին։ Վերցրեցի մեր ամբողջ գումարը ու արագ հեռացա։

Վերադարձա հաջորդ օրը։ Ամուսինս ճնշված վիճակում էր։ Ասաց, որ մեզ կողոպտել են, և դա հավանաբար արել է իր սիրուհին, սակայն նա չի արող ոստիկանություն դիմել, քանի որ երեխան կմնա առանց մոր։ Ամուսինս երդ-վում էր, որ մենք դեռ կգնենք բնակարան, խնդրում էր, որ ներեմ իրեն․․․իսկ հիմա օգնեմ,որ միասին փակենք նը-րա վարկը։ Ես ուղղակի ծիծաղեցի ու ասացի, որ մտադրված չեմ աշխատել ու վճարել սիրուհու գողացածը։

Իմ ամուսինսը աչքիս առաջ այլ մարդ դարձավ։ Նա սկսեց գոռալ, ասաց, որ կբաժանվի, և դատարանը ինձ կը-պարտադրի վճարել վարկի կեսը։ Միայն տեսնեիք նրա դեմքը, երբ ցույց տվեցի մի քանի շաբաթվա փաստաթղ-թերը՝ վկայող մեր ամուսնալուծության մասին։

Հիմա ամուսինս ապրում է մոր հետ, քրտնաջան աշխատում է, որ վերադարձնի պարտքերը, սիրուհին լքեց նրան՝ գողության մեղադրանքներից նեղանալով։ Իսկ ես հիմա ապրում եմ երեխայիս ու մորս հետ՝ հանգիստ, ապահով կյանքով։ Չեմ զղջում արածիս համար, նախկին ամուսնուս և նրա սիրուհուն դեռ ավելին էր հասնում։

Եթե հավանեցիք այս գրառումը կիսվեք Ձեր ընկերների հետ.
GOOD LOOKING NEWS