Ամուսինս ինձ երբեք նվերներ չի նվիրել, բայց պարզվեց շատ թանկարժեք նվերներ է անում հեռու բարեկամուհուն․․․

Սա է մեր ընտանիքում տիրող իրավիճակը. Վեց ամիս առաջ ես երեխա ունեցա: Ամուսինս ինձ նվեր չի տվել որ-դուս ունենալու կապակցությամբ: Այնուհետև ես երկու ամսվա ընթացքում  մի  քանի անգամ խնդրեցի ամուս-նուս, իմ հավանած օծանելիքը նվիրի ինձ: Բայց ամուսինս լռեց և ես այդպես էլ նվերների չարժանացա։

Մեկ ամիս առաջ իմացանք,որ նրա զարմուհին (քրոջ դուստրը) հղի է և շուտով կունենա երեխային:(Նրանք ապ-րում են մեկ այլ քաղաքում և ինչ-ինչ պատճառներով թաքցնում են հղիությունը): Մեկ շաբաթ շարունակ ամու-սինս սկսեց խորհրդակցել ինձ հետ այն մասին, թե ինչ պետք է տա քրոջը երեխայի ծննդյան համար. Նա նախա-տեսում է գումար ուղարկել, որպեսզի երեխայի համար մանկասայլակ գնեն:

Ես չկարողացա զսպել ինձ և ասացի ամուսնուս, որ ես շատ վիրավորված եմ այս իրավիճակից, որ նա ինձ ոչինչ չի տվել սեփական որդու ծննդյան համար, նույնիսկ իմ խնդրանքներից հետո, իսկ նրա զարմուհին դեռ երեխա-յին չի ունեցել, բայց արդեն նվեր է պատրաստում նրա համար: Այսպիսով, ամուսինս բարկացավ և ասաց, որ ո-չինչ չի տա իր քրոջը, և դրանից հետո երկու օր է, որ չի խոսում ինձ հետ: Իսկ այսօր նա ինձ ցույց տվեց մի ման-կասայլակի լուսանկար և ասաց, որ մյուս հորեղբայրն է գնել զարմուհու երեխայի համար:

Ի՞նչ եք կարծում՝ ամուսինս ինձ սուտ է ասում, որ նվեր չի տվել զարմուհուն: Եվ հնարավո՞ր է, որ այս իրավիճա-կը ահազանգ է, որ նա ինձ այլևս չի սիրում, և որ ես ամենավերջին տեղն եմ գրավում նրա կյանքում:

Եթե հավանեցիք այս գրառումը կիսվեք Ձեր ընկերների հետ.
GOOD LOOKING NEWS