Ամուսինս ինձ ինձ հետ վիճեց և հեռացավ տանից․ 2 օր առաջ զանգեց ու թելադրեց այն պայմանները, որի դեպքում կվերադառնա ինձ մոտ․․․Ես նրանից նման բան չէի սպասում

Ամուսնուս հետ խոսելուց հետո չգիտեի՝ արտասվել թե ծիծաղել…Առավոտյան 9-ին զանգել էր սիրելի ամուսինս և թելադրում էր պայմանները, թե որ դեպքում է համաձայն նորից գալ տուն:Ես իհարկե գիտեի, որ ցանկացած ընտանիքում ամուսինները գնում են փոխզիջումների, հաճախ լռում են, եթե ինչ-որ բան իրենց դուր չի գալիս, երբեմն վիճում են, հետո հաշտվում կամ բաժանվում են:

Սակայն ինձ հետ տեղի ունեցածը շատ անսպասելի էր:Ամուսնուս զանգից հետո իմացա, որ նա 20 տարի շարու-նակ ստիպված է եղել դիմանալ տան գործերին և երե-խաների դաստիրակությանը նվիրված լինելու հանդեպ իմ սիրուն: Պարզվեց, որ նրան դուր չի եկել, թե ինչպես եմ գումար խնայել, երբ նա չէր աշխատում, չի սիրել նաև իմ հանգստությունն ու հիստերիայի մեջ չընկնելու հատկությունը:

Իսկ ես չեմ սիրում պանիկայի ենթարկվել, երբ որևէ խնդիր է առաջանում:Բացի այդ, ամուսինս պահանջում է, որ փոխեմ արտաքինս. ավելի շատ զբաղվեմ իմ խնամքով, գեղեցիկ հագնը-վեմ, մի քիչ նիհարեմ: Ես իհարկե դեմ չեմ այդ ամենին, սակայն ամուսինս չասաց, թե որտեղից գումար վերցնեմ: Հա, երևի մոռացավ նշել, որ պի-տի ավելի բարձր վարձատրվող աշխատանք գտնեմ:

Նաև պահանջեց, որ ավելի ուշադիր լինեմ իր հանդեպ, շատ ժամանակ հատկացնեմ, ինչպես որ նախկինում էր: Ռոմանտիկ երեկոներ կազմակերպեմ, հետաքրքիր զբաղմունքներ գտնեմ մեզ համար, ավելի անհոգ լինեմ, խըն-դիրներ չստեղծեմ…

Իսկ վերջին պայմանն էլ այն էր,որ ազատվեմ իմ կատվից, ում հետ մենք անբաժան ենք արդեն 3 տարի: Այս պա-հանջը ինձ քիչ էր մնում հաներ հունից: Կատվին ես գտել էի փողոցում, շատ վատ վիճակում, բերել էի տուն, բու-ժել ու իմ սիրով ոտքի հանել: Իսկ ես կարծում էի, թե ամուսինս ընդունել է նրան…

Մեր խոսակցությունն ավարտվեց նրանով, որ ես խոստացա մտածել: Սակայն չեմ էլ պատրաստվում անել դա, կարծում եմ, ամեն ինչ շատ պարզ է:Ես միայն մի բան չեմ հասկանում. որտեղից ամուսնուս այդքան անամո-թություն և ինքնավստահություն, որ դեռ մի բան էլ պահանջներ է դնում իմ առաջ…

Եթե հավանեցիք այս գրառումը կիսվեք Ձեր ընկերների հետ.
GOOD LOOKING NEWS