Ամուսինս ինձ մեղադրեց, որ շատ գումար եմ ծախսում առևտուր անելիս․ Դրանից հետո առաջարկեցի տան առևտրով ինքը զբաղ-
վի․․․Օրեր անց ծաղկեփնջով եկավ ներողություն խնդրելու։Հիմնականումմեր տան գնումները կինս է կատարում, քանի որ նրա աշ-
խատանքն ավելի շուտ է ավարտում, և գնում է խանութ` տան համար անհրաժեշտ բոլոր իրերը գնելու։ Իսկ վճարումներն էլ կատա-
րում է իմ քարտով։ Կար մի ժամանակաշրջան, երբ ես ուշադրություն չէի դարձնում նրա ծախսերին, քանի որ մենք խնայելու կարիք
չունեինք:
Բայց սկսվեց ճգնաժամ, աշխատավարձերը սկսեցին նվազել, իմ գործընկերներից շատերը դադարեցին կուտակել ամսական բոնուս-
ներ, մի խոսքով` դժվար էր բոլորիս համար։ Ես սկսեցի վերահսկել իմ ամենօրյա ծախսերը։ Իմ կարծիքով` կինս ամեն օր չափազանց
մեծ գումար էր թողնում խանութներում, քանի որ ես երեկոները հաղորդագրություն էի ստանում և տեսնում, որ նա չափից շատ է
ծախսում։
Մի անգամ տուն վերադարձա հոգնած և վրդովված, ինչն էլ պատճառ դարձավ վիճաբանության, քանի որ այլևս չդիմացա և հարցրի,
թե որտեղ և ինչի վրա է նա օրական ծախսում այդպիսի գումարներ.
֊ Այժմ իմ աշխատավարձն ավելի ավելի քիչ է, և այն չենք կարող անմտորեն ծախսել: Չեմ կարող հասկանալ` ի՞նչ ես գնել այդքան մեծ
գումարով։
֊ Այն, ինչ մենք ուտում և օգտագործում ենք ամեն օր: Ինքդ տե՜ս ու համոզվի՜ր։
֊ Լա՜վ, տու՛ր վերջին կտրոնները, և ես կհամենատեմ։
Պարզվեց, որ կտրոնը միայն մեկն էր, որտեղ ընդհանուր գումարն էր նշված` առանց ապրանքների ցուցակի:
-Եվ ի՞նչ, ես սրանո՞վ պետք է հասկանամ։
Կինս վրդովվեց.
֊ Վերցրու՛ քո քարտը, և վաղվանից ի՜նքդ կկատարես գնումները։
֊ Դե՛, գրի՛ր ինձ ապրանքների ցուցակը:
֊ Ոչի՜նչ, կհասկանաս, թե ի՞նչ է մեզ պետք:
Այսպիսով, երեկոյան ես ստիպված էի մի փոքր շուտ ավարտել աշխատանքս, որպեսզի հասցնեի խանութ մտնել: Ես մոտ 2 երկու
ժամ վերլուծում էի գները, փորձում գտնել առավել ձեռնտու տարբերակներ` գնելու միայն ամենաանհրաժեշտը:Որքա՞ն եմ ծախսել:
Գրեթե երկու հազար ռուբլի, չնայած, իմ կարծիքով, ես ավելորդ ոչինչ չէի գնել: Ես սխալվել էի, կինս չէր վատնում մեր խնայողութ-
յունը:Ես ստիպված էի գնել քաղցրավենիք և ծաղիկներ` ներողություն խնդրելու և իմ մեղքը քավելու համար։ Գումարի հետ կապ-
ված` նա այլևս ոչ մի խոսք չլսեց ինձնից։