Ամուսինս ինձ ստիպեց, որ դուրս գամ աշխատանքից ու մի քանի տարի անց մի այնպիսի բան ասաց, որը քանդեց մեր ընտանիքը․․․

Ամուսինս ինձ ստիպեց, որ դուրս գամ աշխատանքից ու մի քանի տարի անց մի այնպիսի բան ասաց, որը քանդեց մեր ընտանիքը․․․
Ես սովորական, աշխատող և ոչ այնքան հարուստ ընտանիքից եմ, ծնողներս չունեն բարձրագույն կրթություն: Այդ իսկ պատճառով
ես միշտ ցանկացել եմ ավելին ձեռք բերել, որպեսզի նրանք հպարտանան ինձով: Մի խոսքով, պատանեկությունից ես հավակնոտ,
վճռական էի և գիտեի, թե ինչպես պետք է հասնեմ իմ նպատակներին:Հայրս մինչև վերջ էլ չէր հավատում, որ ես ինքս կկարողանամ
համալսարան ընդունվել, մայրս էլ առանձնապես չէր աջակցում ինձ:

Բայց ես կարողացա: Ընդունվեցի տնտեսագիտության ֆակուլտետ: Ես Ռոբերտին հանդիպեցի, երբ ավարտեցի համալսարանը: Նա
աշխատում էր որպես մեխանիկ` այն սերվիզում որտեղ ես և ընկերս տարել էինք նրա մեքենան:Երիտասարդ,գեղեցիկ, հումորի զգա-
ցումով, ինչ֊ որ բան ասես բորբոքվեց մեր մեջ: Նա միանգամից գտավ հեռախոսիս համարը և մենք սկսեցինք հանդիպել։ Նա ասում
էր ինձ,որ մայրը նրան միայնակ է մեծացրել, ուստի որևէ բարձրագույն կրթության մասին խոսք անգամ չէր կարող լինել: Նա սկսել էր
աշխատել վաղ տարիքից, որպեսզի օգնի մորը և ապահովի ինքն իրեն: Իսկ այս աշխատանքով նա լավ գումար էր վաստակում: Մենք
երկար ժամանակ հանդիպեցինք:

Ես Ռոբերտին ասում էի, որ չեմ շտապում ամուսնանալ, ցանկանում եմ կարիերա ստեղծել, և ձեռք բերել սեփական տուն:Մենք սի-
րում էինք միմյանց: Ես նրա մեջ տեսա այդ իսկական տղամարդուն` հուսալի, աշխատասեր, հոգատար, բարի սրտով: Նա ուշադիր
էր իմ նկատմամբ, կազմակերպում էի ռոմանտիկ ընթրիքներ, անակնկալներ, նվերներ` թեև էժան, բայց շատ սիրուն: Մենք հաճախ
էինք զբոսնում: Այս ընդացքում ես ավարտեցի համալսարանը և ընդունվեցի աշխատանքի։Երբ ես սկսեցի բավականին լավ գումար
աշխատել, մենք որոշեցինք բնակարան վարձել և ապրել միասին։Մեկ տարի երջանիկ ապրելուց հետո ես մտածեցի, որ նա իմ կյան-
քի ընկերն է, և երբ նա ինձ ամուսնության առաջարկ արեց ես առանց մտածելու համաձայնեցի։

Մենք ամուսնացանք, արդեն երկո ւսս էլ բավա կանին բարձր աշխատավարձ էինք ստանում, և որոշեցինք վերց նել հիպոթե քային
վարկ։ Ռոբերտը պլանավորել էր բացել իր սեփական ավտոսերվիզը, բայց դրա համար նույնպես շատ գումար էր պետք։ Հիպոտեքա-
յին վարկը վերցրեցինք, նա իր գործի համար վերցրեց առանձին վարկ։ Ամեն ինչ շատ լավ էր և այդ ժամանակ նա սկսեց խոսել երե-
խայի մասին` ասելով, որ պահը հասել է և, որ միայն նրա աշխատավարձով էլ ամեն ինչ կհասցնենք։

Ես շատ էի վախենում աշխատանքս կորցնելու համար, քանի որ ընդունվելու ժամանակ տնօրենս զգուշացրել էր, որ իրեն ֆիզարձա-
կուրդ գնացող աշխատակիցներ պետք չեն։Ես հղիացա և մենք ունեցանք աղջիկ, և երբ նա դարձավ 2 տարեկան,ես ուզում էի նորից
ընդունվել աշխատանքի,բայց Ռոբերտը թուլ չտվեց և որոշ ժամանա անց ես հղիացա երկրորդ անգամ և դարձավ այնպես, որ արդեն
5 տարի է ֆիզարձակուրդի մեջ եմ։

Բայց ստացվեց այնպես, որ Ռոբերտի բիզնեսը սնանկացավ, մենք դեռ ունեինք մի քանի վարկեր և այդ վիճակից նա սկսեց շատ խը-
մել։Ես մտածում էի, որ նա կհավաքի իրեն և կսկսի մտածել առաջ շարժվելու մասին։ Նա շարունակում էր խմել, գումարն արդեն ոչն-
չի չէր հերիքում, և ամեն խոսքից նա բղավում էր ինձ կամ երեխաներ վրա։ Ես չգիտեի, թե ինչ անեմ, որպեսզի կարողանանք ապրել,
բայց ամենացավալին այն էր, որ իմ սիրելի ամուսինը հարբեցող էր դարձել և չէր ցանկանում դա ընդունել։ Մեր վերջին խոսակցութ-
յան ժամանակ նա ինձ ասաց,

֊ Դու արդեն մեծ աղջիկ ես, գնա և աշխատիր, հերիք է արդեն նստես իմ վզին։

Այդ ժամանակ ես հասկացա, որ դա արդեն վերջն էր, քանի որ նա չէր ընդունում այն, որ ինքն է ինձ ստիպել ունենալ երեխաներ և
դուրս գալ իմ սիրելի աշխատանքից։ Մենք բաժանվեցինք, նա դեռ շարունակում է խմել և ունի վատ տեսք, երեխաները խոսում են
նրա հետ և երբեմն հանդիպում, ես նրանց չեմ արգելում։

Ես կարողացա զրոյից սկսել ամեն ինչ և այժմ ունեմ բարձր պաշտոն։ Ինչ եմ ցանկանու ասել Ձեզ այս պատմությունով, այն, որ պետք
չէ ամբոցջությամբ վստահել տղամարդուն, որքան էլ որ հուսալի լինի նա։ Պետք չէ մոռանալ Ձեր նպատակների և երազանքների մա-
սին հանուն տղամարդու։ Ես այլևս նույն սխալը չեմ կրկնի և դուրս չեմ գա իմ սիրելի աշխատանքից, որքան էլ ոսկի սարեր խոստա-
նան։

Եթե հավանեցիք այս գրառումը կիսվեք Ձեր ընկերների հետ.
GOOD LOOKING NEWS