Երբևէ մտածել եք, որ գերեզմաններում կարելի է գտնել հոգեբանական աջակցություն: Ես կարծում եմ, որ հնարավոր է:
Երբ գնում ես հարազատներիդ մոտ, ովքեր արդեն չկան, շատ հաճախ հանգստանում ես:Մարդկանց կյանքում լինում են այնպիսի պահեր, երբ թվում է, որ փակուղում ես գտնվում, ամեն ինչ վատ է, ելք չկա: Դու չգիտես, թե հետո ինչ է լինելու, ինչ ակնկալել:
Երբեմն թվում է, թե նման պահերի անհնար է գտնել մի մարդու, որ խոսես հետը դրա մասին: Եվ այդ ժամանակ գնում ես հարազատ մարդու գերեզմանաքարի մոտ: Որ խոսես, հարցեր տաս, գուցե և ստանաս պատասխններ:Այդպես եղավ նաև ինձ մոտ: Այնպես էր ստացվել, որ վերջերս էի բաժանվել ամուսնուցս:
Ես մնացի միայնակ, իսկ երեխաս ընդամենը 3 տարեկան էր: Ունեի մեծ պարտքեր: Նախկին ամուսինս ալիմենտներ չէր վճարում:Երկար ժամանակ միայնակ պայքարում էի, որ հաղթահարեմ խնդիրներս: Բայց մի օր հոգնեցի, զգում էի, որ այլևս ուժ չունեմ:
Գնացի պապիկիս գերեզմանին: Ես այնքան միայնակ էի…Ես պապիկիս խնդրեցի ինձ համար ամուսին, իսկ որդուս համար հայրիկ գտնել: Նաև խնդրեցի, որ որդիս նրան նման լինի: Մի քիչ էլ նստեցի և գնացի տուն:Գուցե չհավատաք, բայց հաջորդ օրը, երբ զբոսնում էի տղայիս հետ, հանդիպեցինք իմ համադասարանցուն: Ես նրան վաղուց չէի տեսել:
Նա ընկերակցեց մեզ, միասին գնացինք այգի, իսկ հետո էլ բարձրացավ տուն՝ մի գավաթ սուրճ խմելու:
1 ամիս անց նա ինձ ամուսնության առաջարկություն արեց: Մենք ամուսնացանք: Ես ու որդիս երջանիկ ենք…
Մի մոռացեք ձեր հարազատներին, նրանք մեզ տեսնում են…