Ամուսինս լքեց ինձ և գնաց ուրիշ կնոջ մոտ, բայց կյանքը նրանց համար հետաքրքիր անակնկալ էր պատրաստել

Ես և ամուսինս ավելի քան տաս տարի ապրեցինք միասին: Այդ ընթացքում ծնվեց մեր դուստրը: Շատ դժվար և վիրավորական էր, երբ մեր ընտանիքը կազմալուծվեց: Հիմա ես նրան չեմ մեղադրում։ Նա անկեղծորեն խոստովանեց, որ այլևս չի ցանկանում ինձ հետ լինել:Նախկին ամուսինս չլքեց դստերս։

Նա միանգամից աշխատում էր երկու տեղում, որպեսզի կարողանա աղջկաս ոտքի կանգնեցնի: Ժամանակի ընթացքում նա պաշտն ստացավ և սկսեց լավ ապրել:Ես իմացա, որ նա հանդիպել է տարբեր կանանց հետ: Իհարկե, դա ինձ բարկացրեց, քանի որ ես դեռ սիրում էի նրան և սկսեցի մեղադրել ինքս ինձ՝ նրան կորցնելու համար: Բայց այսպես չէր կարող երկար շարունակվել: Ես պետք է կարգավորէի իմ սեփական կյանքը:

Ես փոխեցի աշխատանքս, սկսեցի հաճախել մարզասրահ, հետևեցի առողջությունս, և որպես արդյունք, լրջորեն փոխվեցի դեպի լավը:Աստիճանաբար աշխատանքս ու աղջկաս հոգատարությունը շեղեցին ինձ մտածել ամուսնուս մասին:

Ես դադարեցի նրան համարել իմը և բաց թողեցի նրան ընդմիշտ և միայն դրանից հետո մենք դարձանք լավ ընկերներ, ովքեր ունեն ընդհանուր դուստր: Իմ կյանքում տղամարդկանց հետ լուրջ հարաբերություններ չեն եղել, ես դա չէի ցանկացել, ես ապրում էի ինքնուրույն, դա ինձ հաճույք էր պատճառում:

Մի անգամ ես և աղջիկս արձակուրդներին գնացինք Հնդկաստան: Այնտեղ անցկացրինք երկու հիանալի շաբաթ, և երբ վերադարձանք, իմացանք, որ սարսափելի բան է պատահել: Նախկին ամուսինս ավտովթարի էր ենթարկվել և ստացել լուրջ վնասվածքներ:

Ես և աղջիկս անմիջապես գնացինք նրա մոտ և սկսեցինք խնամել նրան: Նա շուտով ապաքինվեց և ոտքի կանգնեց, բայց նա մեծ դժվարությամբ էր ինքնուրույն շարժվում:Նա ուներ օգնության կարիք, և ես չէի կարողանում նրան տեսնել այդ վիճակում: Վարկեր վերցրեցի և սկսեցի նրան տանել տարբեր կլինիկաներ, գնեցի մի շարք դեղեր: Եվ մենք կարողացանք լավ արդյունքների հասնել։

Նա սկսեց քայլել ձեռնափայտի օգնությամբ և եկավ այն Ժամանակը, որ մեզնից յուրաքանչյուրը պետք է վերադառնար իրականություն:Ես նորից անցա աշխատանքի, որպեսզի հովացնեմ նորից բռնկվող զգացմունքներս: Բայց մի անգամ, երբ ես գնացի աշխատանքի, իմ սեղանին դրված էր հսկայական ծաղկեփունջ, որի մեջ հա գրություն. «Արի նորից ամուսնանանք»:

Եթե հավանեցիք այս գրառումը կիսվեք Ձեր ընկերների հետ.
GOOD LOOKING NEWS