Ամուսինս հարազատ որդուն պահելու փոխարեն, որոշեց պահել ու մեծացնել սիրուհու 2 երեխաներին․․․

Ամուսինս հարազատ որդուն պահելու փոխարեն, որոշեց պահել ու մեծացնել սիրուհու 2 երեխաներին․․․

Մի քանի օր առաջ ՝ 23 տարվա ամուսնությունից հետո, ամուսինս լքեց ինձ և հեռա ցավ սիրուհու մոտ: Ավելի ճիշտ, ես նրան դուրս
հանեցի մեր վեճի ժամանակ:Սա իմ երկրորդ ամուսնությունն է և կրկին անհաջող: Առաջին ամուսինս նույնպես սկզբից դավաճանեց
ինձ, ապա նորից հեռացավ իր սիրուհու մոտ:

Առաջին ամուսնությունից ունեցած որդիս արդեն մեծահասակ է,իսկ երկրորդ ամուսնությունից երեխան դեռ դպրոցական է:Ես իմա-
ցա, որ ամուսինս ունի երկրորդ ընտանիք արդեն շատ վաղուց՝ 9 տարի առաջ:Նրանից արդեն ունի երկու երեխա, կազմել են ընդհա-
նուր բիզնես: Ամուսինս բնակարան էր գնել նրանց համար և բիզնեսից ստացված հասույթի կեսը տվել է սիրուհուն:

Ինչպե՞ս եմ ես ապրել այդ 9 տարիները: Սարսափելի էր, հատկապես սկզբնական ժամանակները: Դժվար է իմանալ, որ քեզ խաբում
են: Հետո ինչ-որ կերպ ընտելացա այդ ամենին, հույս ունենալով, որ ամուսինս կփոխի իր ընտրած ուղին:Ես ամբողջությամբ նյարդա-
յին վիճակում էի գտնվում ` վեճեր, սկանդալներ, վիրավորանքներ:

Նա ասում էր, որ ոչ ես եմ իրեն պետք, ոչ էլ իր սիրուհին, նրան միայն երեխաներ են պետք։Եվ ահա մի քանի օր առաջ դուրս հանեցի
նրան տնից: Ես ինքս էլ իմ տեղը չեմ գտնում: Ես այսքան տարիների ընթացքում շատ եմ ընտելացել նրան: Չգիտեմ, թե ինչպես վար-
վեմ նման իրավիճակում, բայց մի բան հաստատ է, ես նրան ետ չեմ ընդունի։

Եթե հավանեցիք այս գրառումը կիսվեք Ձեր ընկերների հետ.
GOOD LOOKING NEWS