Ամուսինս միշտ ինձ նախատում էր, ասում, որ ես ոչինչ չեմ անում․ Մի օր որոշեցի մի լավ դաս տալ նրան, հույս ունեմ երբեք չի մոռանա

Մայրս միշտ ասում էր, որ տանը գործ չանեմ, մինչ ամուսինս չի եկել: Նա կմտածի, որ ոչինչ չեմ անում, իսկ տունն ինքն իրեն է կարգի բերում: Ես չէի հավատում, մինչև…

Ամուսինս ասաց.

-Ես ավելի շատ եմ հոգնում, քան դու, քանի որ ավելի ուշ եմ վերադառնում տուն:

Ես ասացի.

-Հետո ինչ,մինչ դու ճանապարհին ես, ես տունն եմ կարգի բերում:

-Դե ինչ ես ասում, դու ոչինչ չես անում: Երբ գալիս եմ տուն, դու հեռախոսով ես զբաղված:

-Հաա՞…իսկ ըստ քեզ, ո՞վ է մաքրում տունը: Սպասուհի դեռ չունենք:

-Բայց տունը առանց այն էլ մաքուր է, այստեղ բան չկա անելու:

-Դե լավ: Այսուհետ ոչինչ չեմ անի, կգամ աշխատանքից և կհանգստանամ: Տեսնեմ, թե ինչպես է տունը մաքուր մնում:

Անցնում է 3 օր: Լվացարանը, սանհանգույցը, սալիկներն արդեն կեղտոտ են: Հատակը փոշոտ և փշուրոտ է: Ամուսինս դժգոհ է, բայց լռում է:Պետք է նշեմ, որ մեզ հետ ապրում են ամուսնուս ծնողները: Հայրն անդադար ամեն ինչ իրար է խառնում, նրան չի լինի փոխել, իսկ մայրը՝ հաշմանդամ է: Այդ պատճառով էլ բոլոր գործերն ինձ վրա են:

Անցնում է մի շաբաթ, հատակներին հնարավոր չէ նայել, փոշու հաստ շերտ է գոյացել: Ամուսինս դեռ ոչինչ չի ասում: Անցնում է երկու շաբաթ:Ես ինձ մի կերպ եմ զսպում, քանի որ թվում է, թե խոզանոցում ենք ապրում: Ի վերջո, ամուսիսնս չդիմացավ և ասաց.

-Լավ, ներիր: Ուզու՞մ ես, միասին կարգի բերենք տունը:

Այդ օրվանից հերսություն չեմ անում, միևնույնն է, չի գնահատվում: Այժմ տան գործերն անում եմ միայն ամուսնուս ներկայությամբ, և նա միանում է ինձ:

Եթե հավանեցիք այս գրառումը կիսվեք Ձեր ընկերների հետ.
GOOD LOOKING NEWS