Արդեն 2 տարի է, ինչ ամուսնացած ենք: Հիմա սպասում ենք մեր առաջնեկին: Հղիությունս երկար պլանավոր-ված էր ու սպասված:
Ի սկզբանե առանձին էինք ապրում, սակայն պայմանավորված երկրում տիրող իրավիճակով՝ ապրիլ ամսին տան տերերին տվեցինք մեր վարձակալած բնակարանի բանալիներն ու եկանք սկեսուրիս հետ ապրելու: Հենց այդ ժամանակ էլ սկսվեցին խնդիրները: Սկեսուրս չի միջամտում մեր անձնական գործերին, բայց, միևնույնն է, նրա հետ շատ դժվար է: Ամուսինս խոստացել է, որ հենց հարմար տուն գտնենք, կգնենք:
ԿՈւտակած գումար ունենք:Վերջերս իմացանք, որ կողքի շենքում շատ լավ բնակարան են վաճառում ու բավա-կանին ցածր գնով: Այդ ընթացքում ամուսինս գործուղման էր ուրիշ քաղաքում: Սկեսուրս որոշեց, որ ինքը կգնի բնակարանը ու կձևակերպի ԻՐ ԱՆՈՒՆՈՎ: Բայց ինձ դա դուր չեկավ: Երբ զանգեցի ամուսնուս, բողոքեցի, նա ասաց, որ դրա մեջ ոչ մի վատ բան չկա, իսկ երբ հայտնեցի, որ մեր տունը պիտի լինի մեզանից մեկի անունով, նա ինձ շահամոլ ու փողասեր անվանեց:
Վերջին շրջանում նյարդայնանում եմ նաև ամուսնուս՝ սկեսուրիս հանդեպ վերաբերմունքից: Նրա ծննդյան օրը ամուսինս 350 000 դրամ արժողությամբ հեռախոս նվիրեց, ընդ որում մենք այս պահին ազատ գումար ընդհան-րապես չունենք:Ինձ համար վիրավորկան էր նաև այն, որ մորս ծնունդին մենք 20 000 դրամ էինք տվել, իսկ ինձ նա շնորհավորել էր ընդամենը մի ծաղկեփունջով:
Երբ ես երեկոյան որոշեցի խոսել ամուսնուս հետ, հարցրեցի, թե ինչու ինձ էլ մի լավ նվեր չէր տվել, ինչպես և մո-րը, ամուսինս անկեղծ զարմացավ ու ասաց, որ ես չպիտի համեմատվեմ իր մայրիկի հետ:Ես անդադար նյար-դայնացած եմ հիմա, իսկ իմ վիճակում դա հակացուցված է: Երազում եմ գնալ այս տնից ու մոռանալ ամբողջ մղձավանջը: