Ես ու ամուսինս միշտ հաշտ ու համերաշխ ենք ապրել՝ միմյանց սիրելով ու վստահելով: Գիտեք, երբ 8 տարի մի տան մեջ եք ապրում, թվում է՝ թե իրար մասին ամեն ինչ գիտեք: Եվ եթե որևէ մեկիս մոտ ինչ-որ բան այն չէր լինում, թաքցնել հնարավոր չէր:
Վերջին շրջանում նկատեցի, որ ամուսինս իրեն տարօրինակ է պահում, փոխվել է: Մեկ շատ առույգ էր, մեկ էլ անտրամադիր նստում էր ժամերով:Մի անգամ նա աշխատանքից ուժասպառ եղած եկավ ու առանց մի բառ ասելու՝ պառկեց քնելու: Հաջորդ օրն իրեն այնպես էր պահում, իբր ոչինչ չի եղել:
Մի խոսքով, լուրջ կասկածներ ունեի, բայց ամուսինս ոչինչ չէր ա-սում, հարցերիս չէր պատասխանում:Ես երբեք ամուսնուս հեռախոսն անգամ չեմ բացել,կարդացել, բայց այս անգամ չէի կարող հանգիստ նստել: Երբ հերթա-կան անգամ առավոտյան նա ասաց, որ ուշ է գալու, ես որոշեցի, որ պիտի պարզեմ, թե ինչ է կատարվում:
Զանգեցի ընկերուհուս, որ մեքենայով գա իմ հետևից ու օգնի:5:30 նրա գրասենյակի մոտ էի, գիտեի, որ շուտով դուրս կգա: Ամուսինս դուրս եկավ ուղիղ 6-ին,նստեց մեքենան ու գնաց: Ես մտովի աղոթում էի, որ չպարզվի այն, ինչից ամենաշատն էի վախենում։Ճանապարհին ամուսինս մտավ դեղատուն՝ փոքր տոպրակ բռնած դուրս եկավ ու նստեց մեքենան: Նա գնում էր քաղաքից դուրս տանող ճանապարհով:
Հասավ ինչ-որ տան մոտ, մեքենայով մտավ բակ, իջավ ու առանց դուռը թակելու՝ գնաց ներս: Ես ու ընկերուհիս լուռ նստած էինք: Կես ժամ անց չդիմացա ու մտածելով «ինչ լինում է՝ թող լինի», վազեցի տուն:Ես անհամբեր բացեցի դուռը ու… տեսա ամուսնուս և մի տարեց մարդու, իսկ սեղանին դրված էին դեղեր, հավանաբար դեղա-տնից հենց դրանք էր գնել:
Ամուսինս շատ զարմացավ, բայց մի անգամից գլխի ընկավ, որ իրեն հետևել եմ ու սկսեց ծիծաղել:Պարզվեց, ամուսնուս հանգուցյալ ընկերոջ հայրն է, հիվանդ է ու խնամող, մտերիմ չունի: Ամուսինս խղճացել է նրան, սակայն կարծել է, որ ես դեմ կլինեմ և թույլ չեմ տա օգնել նրան:Ամուսնուցս մի քիչ նեղացա, որ թաքցրել էր, սակայն խոստացա, որ այսուհետ միասին կգնանք: