Ամուսինս 10․000 դրամանոց գուլպա է հագնում,սև սուրճ չի խմում,անհեթեթ շատ մեծ գումարներ է ծախսում․․․Վերջերս 500 դոլարանոց սրճեփ էր գնել Ամեն ինչ սկսվեց մեր համատեղ կյանքի առաջին օրերից: Օրինակ ՝ ես առավոտյան սովորական լուծվող սուրճ էի խմում, իսկ ամուսինս գնեց թանկարժեք սրճաղաց-սրճեփ, որի հա-մար վճարեց մի ողջ կարողություն։
Ես այդպիսի ծախսերի իմաստը չէի հասկանում և իմ մտքով երբեք չէր անց-նի նման թանկարժեք իրեր գնել:Մի անգամ ամուսնուս հարցրեցի, թե ինչու նա սովորական լուծվող սուրճ չի խմում,կամ ինչու է գուլպաներ գնել 100 դոլարով, եթե կարող է գնել 10 դոլարով: Այնուհետև նա պատասխանեց, որ իր համար թանկարժեք իրեր գը-նելը վարձատրություն է իր քրտնաջան աշխատանքի համար և նա կարևորում է որակը։
Ես ամեն գնով փորձում էի նրան սովոր եցնել խնայել փողը, բայց կես խոս քից մենք սկսում էինք վիճել։Եվ ես հասկացա, որ մեր ընտանիքը շուտով կփլո ւզվի։ Եթե մարդիկ ցանկանում են փրկել իրենց ամուսնությունը, ա-պա նրանք պետք է ելք փնտրեն բարդ իրավիճակից և փոխզիջումների գնան: Ես ափսոսում էի փողը, որովհե-տև տեսել էի, թե ինչ տանջանքով են ծնողներս գումար աշխատում։
Բայց ամուսինս մեծացել էր հարուստ ընտանիքում և չէր իմացել կարիքն ինչ է։ Մեր հայացքները շատ տարբեր էին։Ես սովորեցի ընդունել ամուսնուս և նրա ցանկությունները: Չնայած ես խոստովանում եմ, որ դա երբեմն շատ դժվար էր լինում: Ես տեսնում էի, թե ինչ թեթևությամբ է աստղաբաշխական գումարներ վճարում ինչ -որ անհե թեթ, ինձ այդպես էր թվում, բաների վրա։
Բայց եթե մարդիկ ցանկանում են փրկել իրենց ամուսնությունը, ապա նրանք պետք է փոխզիջումների գնան: Հասկացա նաև մեկ այլ կարևոր բան.Մարդը կփոխվի միայն այն ժամանակ, երբ ինքը դա կամենա: Այդ պատ-ճառով ես որոշեցի դադարեցնել քն նադատել ամուսնուս սովորությունները, որոնք ինձ դուր չեն գալիս: Ինձ համար առավել կարևոր է մեր ընտանեկան անդորրը, իսկ թե որքան կվճարի ամուսինս օրինակ նոր պիջակի կամ մի քանի հարյուր հազարով գրիչ կգնի, ինձ այլևս չի հուզում։