Ամուսնալուծվել եմ, բայց սսկեսուրս ինձ հանգիստ չի տալիս․ Նա պահանջում է, որ իրեն ու նախկին ամուսնուս ամեն ամիս գումար
տամ․․․Ես ու Անդրանիկն ամուսնացանք մոտ տաս տարի առաջ: Այդ ժամանակ երկուսս էլ 30 տարեկան էինք. ամուսինս խոշոր ըն-
կերությունում տնօրեն էր, իսկ ես գեղեցկության սրահում էի աշխատում՝ որպես մատնահարդար: Համատեղ կյանքի առաջին 3 տա-
րիների ընթացքում ունեցանք երկու երեխա, հետևաբար գնացի դեկրետ, իսկ ավելի ուշ ազատվեցի աշխատանքից:
Գումարի պակաս չունեինք, քանի որ ամուսինս բավականին բարձր աշխատավարձ էր ստանում:Անդրանիկն ընկած էր կարիերայի
հետևից, տանը գրեթե չէր լինում, իսկ ազատ ժամանակն անցկացնում էր մոր տանը: Նախկին սկեսուրս լավագույն դերասանուհին
է. նրա ինքնազգացողությունը կարող է վատանալ ցանկացած պահի, միայն թե որդին իրեն ուշադրություն դարձնի:Մի անգամ, երբ
մենք դեռ նոր էինք ամուսնացել, նա ինձ ասաց.
-Անդրանիկը միայն իմն է, ու կապ չունի, որ դուք ամուսնացել եք: Նրա ընտանիքը, նրա միակ հարազատը՝ ես եմ: Դու ինքդ շուտով
կհասկանաս ինձ, երբ մայր դառնաս: Ինչ էլ լինի, որդիս պարտավոր է օգնել ինձ, իսկ դու՝ նրան:
Այդ խոսքերը կարծես տպվել էինք ուղեղումս:Ամեն ինչ լավ էր, բայց մի օր Անդրանիկը ցերեկը՝շուտ ժամի տուն վերադարձավ, ինչը
նրա դեպքում անհնարին մի բան էր թվում, ու հայտնեց, որ իրեն ազատել են աշխատանքից: Դրանից հետո նա սկսեց խմել. ամեն օր
ավելի ու ավելի շատ էր խմում:
Ոչ ես, ոչ մայրը չէինք կարողանում որևէ կերպ ազդել իր վրա, փոխել: Որքան հասցնում էի, հաճախորդներ էի կանչում տուն, բայց մի
օր համբերությունս սպառվեց, ու ես հայտնեցի, որ ամուսնալուծվում եմ:Անդրանիկը վեր կացավ ու գնաց մոր տուն, իսկ ես միայն ու-
րախ էի:Բայց 1 ամիս անց նախկին սկեսուրիցս զանգ ստացա.
-Մոռացե՞լ ես՝ ես քեզ ինչ էի ասել: Դու պարտավոր ես օգնել ամուսնուդ: Իմ թոշակը մեզ չի բավականացնում, ես պահանջում եմ, որ
դու ամսական գումար ուղարկես՝ Անդրանիկի կարիքները հոգալու համար:
Ես նման աներեսություն չէի սպասում նրանից:Առիթը բաց չթողեցի ու տեղեկացրեցի,որ մոտ օրերս պատրաստվում եմ գնալ դատա-
րան՝ երեխաների համար ալիմենտ պահանջելու: Չէ որ նա հայր է ու պարտավոր է պահել նրանց:Ու ի՞նչ պարզվեց… Այո, ես եմ մե-
ղավոր, որ իր որդին այդ օրի է հասել…Անջատեցի հեռախոսը ու որոշեցի. այսուհետ կհաղորդակցեմ նրանց հետ միայն փաստաբա-
նի միջնորդությամբ: