Ես այլևս այդպես ապրել չէի կարողանում:Ես պետք է անեի դա,ես ուզում էի ամուսնալուծվել:Շատ հանգիստ ասացնի նրան դրա մասին,սակայն նա չբարկացավ,այլ ուղղակի հարցրեց ինչու:
Ես չկարողացա պատասխանել,իսկ նրան դա շատ բարկացրեց:Նա սկսեց բղավել ինձ վրա,այդ օրը մենք այլևս չխոսեցինք:Նա ամբողջ ժամանակ լացում էր:
Կինս ուզում էր իմանալ,թե ինչ է պատահել,ինչու եմ ես ուզում ամուսնալուծվել,սակայն ես այդքան քաջություն չունեի ասել դրա մասին: Ես չէի կարող նրան ասել,որ ուրիշին եմ սիրում,որ իմ սրտում միայն Ջեյնն է,իսկ նրան ես ուղղակի խղճում եմ:
Խորը մեղքի զգացումով ես կազմեցի մեր ամուսնալուծության թղթերը, որտեղ ասվում էր,որ նրան է մնում մեր տունը,մեքենան և իմ ընկերության բաժնետոմսերի 30%-ը:
Ես ցավում էի,որ նա այդքան ժամանակ է ծախսել ինձ վրա,սակայն ես արդեն ուրիշին էի սիրում:Նա վերցրեց թղթերը և ուղղակի պատռեց դրանք,սկսեց լացել,ես նման բան չէի սպասում:
Երբ ես ուշ տուն վերարադարձա նա սեղանի մոտ նստած ինչ-որ բան էր գրում,ես միանգամից գնացի քնելու:Առավոտյան,երբ արթնացա,նա դեռ նստած էր,սակայն ինձ համար միևնույն էր ,թե նա ինչ է գրում,ես շրջվեցի և կրկին քնեցի:
Առավոտյան նա ինձ ամուսնալուծության նոր պայմաններ առաջարկեց: Ինձնից պահանջվում էր միայն մեկ ամսով հետաձգել ամուսնալուծությունը: Նա ինձ խնդրեց մեկ ամիս ապրել սովորական կյանքով,պատճառաբանելով,որ մեր տղայի մոտ այդ ժամանակ քննական շրջան էր, և նրան պետք չէր անհանգստացնել ամուսնալուծության լուրերով:
Կար ևս մեկ պայման.ես պետք է ամեն օր նրան ձեռքերիս վրա պահած ննջասենյակից տանեի մուտքի մոտ,մեր ամուսնության օրվա նման:Ես մտածեցի,թե նա գժվել է,սակայն չէի ուզում փչացնել մեր հարաբերությունները վերջին օրերին և համաձայնեցի:
Ես պատմեցի այս մասին Ջեյնին:Նա այս ամենը խեղկատակություն անվանեց և ասաց,որ կինս ստիպված է համակերպվել այս ամենի հետ:Առաջին օրը շատ տարօրինակ էր,սակայն մեր որդին շատ ուրախացավ, երբ տեսավ մեզ այդպես:Ես նրան գրկած հասցրի դռան մոտ,իսկ հետո նա գնաց աշխատանքի,իսկ ես գնացի ըկներություն:
2-րդ օրը փոքր ինչ ավելի հեշտ էր,նա պինդ բռնվել էր ինձնից:Ես զգում էի նրա օծանելիքի բույրը:Այդ պահին ես հասկացա,որ վաղուց ուշադիր չեմ նայել նրան:Ես տեսա,որ նա մեծացել է,դեքին փոքրիկ կնճիռներ են առաջացել:մազերի մեջ սպիտակներ կան…մեր ամուսնությունն իր հետքն էր թողել նրա վրա:
3-րդ օրը ես մտերմություն զգացի:Այս կինն ինձ էր նվիրել իր 10 տարիները:5-րդ և6-րդ օրերին ես ավելի ուժեղ մտերմություն զգացի:Ես այդ մասին Ջեյնին չէի պատմում:Մեկ ամիսը աննկատ անցավ:
Մի առավոտ նա հարցրեց ինձ ինչ հագնել:Նա փորձեց իր բոլոր զգեստները,բայց այդպես էլ չգտավ հարմար հագուստ:
Նա հոգոցով ասաց,որ բոլոր զգեստները մեծացել են:Ես միայն այդ պահին նկատեցի,թե որքան է նա նիհարել:Գուցե այդ էր պատճառը,որ նրան ավելի հեշտ էի գրկում:Ես ակամայից ձեռքով սկսեցի շոյել նրա գլուխը:
Այդ պահին սենյակ մտավ մեր որդին և ասաց,որ ժամանակն է մայրիկին ներքև իջեցնելու:Կինը խնդրեց մեր որդուն մոտենալ և գրկեց նրանց:
Վերջին օրը,երբ ես նրան գրկեցի,քայլել չէի կարողանում:Մեր որդին արդեն դպրոց էր գնացել:Ես նրան պինդ գրկեցի և ասացի,որ չէի նկատել,թե ինչպես է անհետացել մեր կյանքից մտերմությունը:Ես գնացի ընկերություն,ես վախենում էր,որ կփոշմանեմ:Բարձրացա վերև,Ջեյնը բացեց դուռը ,և այդ պահին ես ասացի,որ չեմ ուզում բաժանվել:
Ջեյնը չէր հասկանում,թե ինչ է կատարվում:Ես ասացիոր փոշմանել եմ:Ես հասկացել էի,որ մեր կյանքում սերը չէր պակասել,ուղղակի ես այլևս չէի գնահատում մեր առօրյա կյանքը:Ես հասկացել էի,որ մեր առաջին ամուսնական օրվա նման պետք է նրան մինչև կյանքի վերջ ձեռքերի վրա տանեի:
Տուն վերադառնալիս ես մտա ծաղկի խանութ,ծաղկի վրայի վացիկի վրա գրեցի «Ես քեզ ձեռքերիս վրա կպահեմ այքան ժամանակ,մինչև մահը բաժանի մեզ»:
Այդ երեկո ես տուն վերադարձա ծաղիկներով և ժպիտը դեմքիս, բարձրացա ննջարան և տեսա,որ կինս ընկած է մահճակալին:Նա մահացել էր…
Պարզվեց,որ նա մի քանի ամիս է,ինչ պայքարում էր քաղցկեղի դեմ,իսկ ես այնքան զբաղված էի Ջեյնով,որ չէի էլ նկատել դա:Կինս գիտեր,որ մահանալու է,և ցանկացել էր ազատել ինձ մեր որդու ատելությունից: Քանի որ մեր բաժանության դեպքում,որդիս ինձ կմեղադրեր նրա մահվան մեջ:Նրա համար կարևոր էր,եր ես մեր որդու աչքերում որպես սիրող ամուսին մնայի:
Մանրուքները շատ կարևոր են մարդկային հարաբերություններում:Այդ մանրուքներն են ստեղծում միջավայրը,երջանկությունը:
Ժամանակ գտեք ձեր ամուսնու կամ կնոջ համար ,ուշադրություն դարձրեք մանրուքներին,մի կորցրեք ձեր մտերմությունը:Երջանիկ եղեք!
Նյութը հրապարակման պատրաստեց` 101mirchudes.ru-ն