Ամուսնացա շատ փոքր տարիքում․ Դպրոցից հետո ուսում չեմ ստացել․ 35 տարեկանում որոշեցի սովորեմ ու որոշմանս մասին ասեցի սկեսուրիս ու ամուսնուս․․․Սկեսուրիս արձագանքից ապշած մնացի։16-ս նոր էր լրացել:Դպրոցս ավարտեցի ու միանգամից ամուսնա ցա:
Ոչ կրթություն ստացա, ոչ մասանգիտություն ունեմ: Հիմա էլ արդեն զգում եմ, երե խեքս մեծ են, ու իրանց ապագայի մասին ենք մտա ծում, ամուսինս էլ չի կարա սաղ ինքն անի: Ուզում եմ եսել աշխատանք ունենամ: Շուտով երեխեքս էլ դպրոցը կավարտեն, ուզում եմ իմ պես չլինեն ուսում ստանան, լավ լինի ամեն ինչ:
Ու հետո մտածեցի հասկացա, որ ուզում եմ ես էլ կրթություն ստանամ, սովորեմ, որ աշխատեմ: Մտածում էի 35 տարեկանում ինչ սո վորել, բայց հետո հասկացա, որ երբեք ուշ չի:Էտ մասին չգիտեի, ոնց ասեի տնեցիներին: Ամուսինս ուրախացավ, որ տենց բան եմ որո շել:
Կիսուրիս էլ,որ ասեցի, զարմացավ ու ասեց՝ աղջիկ ջան,ճիշտ ես անում, մեր ժամանակ մեզ ոչ մեկ չէր թողի,մի հատ էլ ասեինք սովորել: Կյանքդ առաջդա, սովորի, կրթվի հաստատ պետք կգա:Հիմա ոգևորվել եմ իրա խորհուրդից էլ ու որոշել եմ հաստատ, որ մի բան անելու եմ: