Ամուսնացել եմ անկեղծ սիրելով, բայց ընտանիքս չի սիրում կնոջս․․․Ծնողներս ու հարազատներս չեն ընդունում իմ նոր ընտանիքը։
Իմ առաջին կնոջ՝ Կարինեի հետ, ապրեցինք 10 տարի: Ինչպես և բոլորի մոտ է լինում, ունեինք որոշակի խնդիրներ: Բայց միևնույնն
է, ապրում էինք սովորականի նման, չէինք վիճում: Ունեցանք 2 երեխա:
Ժամանակի հետ զգացմունքները կարծես բթացել էին: Մի օր էլ ընկերս ինձ երեկույթի հրավիրեց, որի ժամանակ տեսա Անիին: Հենց
տեսնելու պահին սիրտս սկսեց արագ զարկել: Դա սեր էր՝ առաջին հայացքից: Ես նույնիսկ վախեցա այդ զգացումից, քանի աչքիս ա-
ռաջ եկավ Կարինեն:Անին չափազանց հմայիչ էր, նուրբ և գրավիչ: Այդ օրը մենք միայն ծանոթացանք, բայց ես չէի կարողանում դա-
դարել մտածել նրա մասին:
Հաջորդ օրը մենք հանդիպեցինք, և ես իմացա, որ Անին առաջին ամուսնությունից 3 տարեկան որդի ունի:Ես գիտակցում էի, որ ա-
ռանց Անիի էլ չեմ կարողանա, ամեն ինչ պատմեցի կնոջս, և նա առանց հիստերիաների և սկանդալների հանգիստ համաձայնվեց
ամուսնալուծվել: Ես մեր տունը թողեցի Կարինեին և երեխաներին, ինքս տեղափոխվեցի Անիի տուն:
Շուտով նա հղիացավ, մենք շատ երջանիկ էինք:Բայց կա մի մեծ խնդիր. ծնողներս, հարազատներս չեն ընդունում իմ նոր ընտանի-
քը. նրանք շատ վատ են արտահայտվում Անիի հասցեին, բացահայտ ասում են, որ սիրում են միայն Կարինեին, իսկ նորածին որդուս
նույնիսկ չեն ուզում տեսնել, էլ չեմ ասում Անիի երեխայի մասին:
Անին ձևացնում է, թե իբր իրեն չի անհագստացնում այդ ամենը, նա բարի և կամեցող է, բայց ես գիտեմ, որ դա շատ վիրավորական
է: Անին բազմիցս է փորձել նրանց հետ հարթել հարաբերությունները, բայց ամեն անգամ միայն արհամարհանք է ստացել: