Ամուսնությունը բաղկացած է 7 փուլերից. Եթե ժամանակակից մարդը տեղյակ լիներ այդ փուլերի մասին, ամուսնալուծությունների 80 տոկոսը չէր լինի։Մենք ինքներս ենք ընտրում մեզ ամուսին կամ կին: Սակայն որպեսզի իսկական ընտանեկան սերը զգաք, նախ պետք է լավ ճանաչեք իրա, ընկերանաք, հետո սիրեք:
Շատերը սխալմամբ կարծում են, թե սե րը հենց այդ կոնֆետ-բուկետային կյանքն է: Չէ որ, հենց ռոմանտիկան վերջանում է, վարդագ ույն ակնոցներն ընկնում են, զույգերը հանդիպում են դժվարnւթյունների և հարաբերությունների առաջին փորձությունների:
Նվիրվածությունն ու համբերությունը սիր ո գլխավոր հատկանիշներն են։ Եթե դուք որոշել եք, որ ձեր հարաբերություններում սերն ավ արտվել է, վստահ եղեք, որ այն դեռ չի էլ սկսվել։ Այս յոթ փուլերը ցույց կտան, որ սերն ու իրական հարաբերությունները գալիս են ժամ անակի ընթացքում:
1․ Կոնֆետ-բուկետային փուլ
Քաղցրավենիքային շրջանը տևում է մոտ 18 ամիս: Տղամարդիկ և կանայք երբ սիրահարվում են, նրանց մոտ արտադրվում է հորմոն, որն օգնում է նրանց աշխարհը տեսնել ավելի վառ գույներով:Այդ ժամանակահատվածում նրանց մոտ ամեն ինչ այլ է, կարծես թմրանյ ութի ազդեցության տակ լինեն:Այդ ընթացքում պետք չէ ճակատագրական որոշումներ կայացնել, չէ որ վաղ թե ուշ այդ զգացմունքներն անցնելու են և ամեն ինչ իր տեղն է ընկնելու:
2․ Գերհագեցվածության փուլ
Այս ժամանակահատվածում դուք սկսում եք սթափ նայել ձեր եւ ձեր զուգընկերոջ հարաբերություններին, զգացմունքների ծովը դադա րում է, դուք սկսում եք ձեզ ավելի անկաշկանդ ու բնական պահել:
3․ Զզվшնքի փուլ
Ցանկացած երկարատև հարաբերության ժամանակ հնարավոր չէ խուսափել զզվшնքի փուլից: Վե ճերն ու միմյանց թերությունների բա ցահայտումները բնորոշ են այս փուլին: Ձեզ թվում է, թե այդ ամենից պրծնելու լավագույն տարբերակը բաժանումն է:
4․ Համբերության փուլ
Այս փուլում զույգերն իմաստություն են ձեռք բերում։ Վիճաբանнւթյուններն արդեն չեն կրում դրամատիկ բնույթ, քանի որ երկուսն էլ գի տեն, որ վեճը ավարտվում է, իսկ հարաբերությունները պետք է շարունակել։
5․ Պարտքի կամ հարգանքի փուլ
Սա իսկական սիրո առաջին փուլն է, քանի որ մինչ այդ սերը դեռ չի եղել ։ Զույգերը սկսում են հասկանալ իրենց պարտականություննե րը ՝ մտածելով ոչ թե այն մասին, թե ինչ է պարտավոր սիրելին, այլ այն մասին, թե ինչ կարող է անել և տալ իր սիրելիին:
6․ Ընկերության փուլ
Այս փուլում զույգեն իրար շատ մտերմիկ են: Նրանք իրար անչափ վստահում են, ինչպես շատ մոտիկ ընկերներ: Ընկերության փուլը տանում է դեպի սիրո:
7․ Իրական սիրո փուլ
Իրական սերը գալիս է շատ երկար ժամանակ՝ միասին անցնելով կյանքի բարդ փուլերով և իրավիճակներով: Իրական, չափահաս սիրո համար մարդը հասունանում է՝ հրաժարվելով եսասիրությունից և նախապաշարմունքներից: