Ամուսնուս ամեն կերպ փորձում են ընտանիքից բաժանել, ես նույնիսկ գիտեմ թե ով է նա, բայց․․․Չգիտեմ ինչպես վարվեմ

Ամուսնուս ամեն կերպ փորձում են ընտանիքից բաժանել, ես նույնիսկ գիտեմ թե ով է նա, բայց․․․Չգիտեմ ինչպես վարվեմ։

Ամուսինս վերջերս նոր աշխատանքի տեղավորվեց՝ բավականին լավ ընկերությունում: Մեր ընտանիքի համար դա շատ կարևոր էր: Այստեղ աշխատավարձը շատ ավելի բարձր է, քան նախորդ ֆիրմայում:Երկուսս էլ քառա-սուն տարեկան ենք, ուշ ենք ամուսնացել, 7 ու 5 տարեկան տղա ու աղջիկ ունենք: Միշտ էլ ապրել ենք համեստ, բայց ոչ աղքատ:Մի խոսքով, սովորական ընտանիք ենք: Ամուսինս միշտ ավելին է արել մեզ համար, քան հնա-րավոր էր թվում, ու ես նրան շատ եմ սիրում:

Այստեղ նա արդեն 8 ամիս է աշխատում: Մոտ 1 ամիս առաջ հանդիպեցի հին հարևանուհիներիցս մեկին, ու պարզվեց, որ իր քույրն ու իմ ամուսինը նույն տեղում են աշխատում: Մեր հանդիպման հաջորդ օրը զանգեց ծանոթս ու շնչակտուր պատմեց.

-Պատկերացնում ես, քո ամուսնու քարտուղարուհին երիտասարդ գեղեցիկ աղջիկ է ու աչք է դրել սիրելիիդ վրա: Ուշադիր եղիր, նրա նմանները միշտ հասնում են իրենց ուզածին:

Ես միայն ծիծաղեցի ու խնդրեցի՝ այլևս նման բան չասել, քանի որ ամուսնուս ինձնից շատ եմ վստահում:Ես մո-ռացա այդ խոսակցության մասին՝ կարծելով, թե սովորական բամբասանք է, առավել ևս, ամուսինս այնքան էր փոխվել վերջին շրջանում: Երբ ուշ էր գալիս տուն, ինձ համար ծաղիկներ էր բերում, շաբաթ-կիրակի օրերին ընտանիքով գնում էինք ինչ-որ հաճելի վայրեր, շատ ուշադիր էր դարձել բոլորիս հանդեպ:

Ամեն ինչ անթերի էր, մինչև… ամուսնուս վերնաշապիկի վրա սև երկար մազ գտա, մինչդեռ մազերս շեկ են, սա-նր-վածքս՝ կարճ:Ներսումս ամեն ինչ սառեց ու քարացավ, բայց ձևացրեցի, թե ոչինչ չի եղել: Երբ նա քնեց, մտա ֆեյսբուք ու սկսեցի նայել նրանց կոլեկտիվի լուսանկարները: Նկատեցի մի սևահեր աղջկա՝ երկար հյուսքով ու ամուսնուս կողքին կանգնած: Վստահ եմ, որ հենց նա է:

Բայց չէ որ ամուսինս իրեն սովորականի պես է պահում, ուրեմն ամեն ինչ պահպանելու շանս ունեմ… Ես նրան այնքան եմ սիրում, համ էլ երկու երեխա ունենք: Ի՞նչ անեմ, վախենում եմ խոսել ամուսնուս հետ, իսկ եթե նա ա-սի, որ գնում է…

Եթե հավանեցիք այս գրառումը կիսվեք Ձեր ընկերների հետ.
GOOD LOOKING NEWS