Ամուսնուս ընտանիքը ինձ չի ընդունում․ Նրանք ինձ ուղղակի մարդատեղ չեն դնում․․․Չգիտեմ ինչպես շարունա-կեմ ապրել նրանց հետ
Ինձ չի ընդունում ամո ւսնուս ընտանիքը:Այսինքն,խոսում ենք հար գալից տոնով,բայց օտարների պես: Ծննդյան տարեդարձները շնորհավորում ենք հեռախոսով,բայց ինձ ամենից շատ տխրեցնում է այն, որ բոլոր ընտանեկան տոներին կարծես չեն նկատո ւմ ինձ:
Ահա այսպես է լինում: Ամուսնուս ու երեխայիս հետ գնում ենք սկեսուրիս տուն, ամուսնուս եղբայրներն ու հոր-եղբայրը նրան միանգամից տանում են ուրիշ սենյակ, երեխայիս էլ գրկում են սկեսո ւրս, տալս, ամուսնուս մյուս քույրերը, իսկ ինձ սառը տոնով ասում են.
-Աստղ, անցիր առաջ:
Սեղանի շուրջ նստած ժամանակ ամուսնուս հարյուրավոր հարցեր են տալիս աշխատանքի, տան, երեխայի մա-սին,իսկ ես նստած եմ լինում նրա կողքին, բայց ինձ չեն նկատում: Երբ փորձում եմ ինչ-որ բան պատմել,ինձ կամ անտեսում են, կամ էլ պատասխանո ւմ մի բառով՝ հասկաց նելով, որ դա իրենց հետաքրքիր չէ:
Ես դրա պատճառով ընկնում եմ սթրեսի մեջ: Ինձ ավելորդ եմ զգում: Ամաչում եմ:
Նշեմ, որ ամուսինս բավականին ապահովված ընտանիքից է,իսկ ես՝ հասարակ, ինձ մեծացրել է միայնակ մայրս: Ամուսնուս բոլոր բարեկամներն ունեն բարձր պաշտոն, իսկ մայրս խանութի վաճառողուհի է: Գուցե դա է պատ-ճառը, որ ինձ լուրջ չեն ընդունում:
Անկեղծ եմ ասում, որ ուզում եմ նրանց հետ լեզու գտնել, մտերմանալ, բայց չի ստացվում: Գուցե էլի ինչ-որ մեկը հայտնվել է նման իրավիճակում և կարող է ինձ օգնել խորհուրդով: