Ամուսնուս իրերը դասավորելիս մի բան գտա․․․Դրանից հետո տեսնել անգամ չեմ նրան չեմ ցանկանում։
Առավոտյան արթնանալիս Ջուլիան նկա տեց,որ ամուսինը տանը չէ:Վերջին ամիս ներին նա ինչ-որ տարօրինակ էր իրեն պահում:Տա րեց կինը անկող նում պառ կած իրեն տրամա դրեց վեր կենալ և տան մաքրությունը սկսել սենյակից:
Հանկարծ նա նկատեց մի գրություն ամուսնու սեղանի վրա: Կարդալով Ջուլիան չկարո ղացավ զսպել արցունք-ները.Նամա կում ասված էր հետևյալը.
«Թանկագին Ջուլիա,
գրում եմ քեզ, քանի դեռ դու քնած ես, այն դեպ քում, երբ վաղը արթնա նալուց հետո ես այլևս նույն մարդը չեմ լինի: Ես ասես հայտնվել եմ եր կու աշխարհ ների մեջտեղում և վախենում եմ, որ մի օր այլևս չեմ վերադառնա:
Այն դեպ քում, երբ ես վաղը այլևս չեմ գիտակցի, թե ինչ է կատար վում… այն դեպքում, երբ ես վաղը այլևս չեմ կարողանա քո հանդեպ ունեցածս հիացմունքն արտահայտել… թե ինչպես դու մնացիր իմ կողքին, չնայած ամեն ինչին, ու փորձեցիր միշտ երջան կացնել ինձ…Հնարավոր է՝ վաղը ես այլևս չգիտակցեմ, թե դու ինչեր ես անում ինձ համար:Դու թղթեր ես փակցնում դռներին, որ ես չշփոթեմ խոհանոցն ու լոգասենյանկը: Միշտ ստիպում ես ինձ ծիծաղել, երբ կոշիկներս առանց գուլպա եմ հագնում:
Դու շարունակում ես մեր զրույցը անգամ, երբ ես արդեն մոռացել եմ, թե ինչ էինք խոսում:Երբեմն ականջիս շշն-ջում ես մեր թոռների անունները, որ նրանք չմտածեն, թե ես մոռացել եմ: Իմ կատաղության պահերին դու այն-քան բարի ու սիրալիր ես հետս… անկեղծ եմ ասում, ես չգիտեմ, թե այդ պահերին ինչ է հետս կատարվում…
Իսկ ինչ կլինի, եթե ես մի օր մոռանամ իմ կամ քո անունը…
Եթե վաղն այլևս չկարողանամ քեզ շնորհակալություն հայտնել…
Եթե վաղը, Ջուլիա, այլևս չկարողանամ ասել, որ քեզ սիրում եմ…
Ընդմիշտ քո
Տ.Ա.Մ.Ր. »
Ամուսինը տառապում էր Ալցհեյմերի հիվանդությամբ: Նա պար զապես որոշել էր հեռանալ՝ կնոջն ազա տելու համար հոգսերից և տխուր ավարտից…