Ամուսնացել եմ 16 տարեկան հասկում մորս նախաձեռնությամբ` համարյա չճանաչելով ապագա ամուսնուս: Ա-մուսնությունից հետո մի կարճ ժամանակ համեմատաբար հաշտ էինք ապրում: Հետո ամուսինս սկսեց անհիմն խանդի պատճառով սահմանափակել ազատությունս, արգելեց աշխատել: Որոշ ժամանակ անց իմացա, որ դավաճանում է ինձ:
Առաջնեկս ֆիզիկապես թույլ ծնվեց, իսկ հետագայում հաշմանդամության կարգ ստացավ: Ստիպված էի հան-դուրժել ամուսնուս դավաճանությունը, ծեծը, քանի որ ծնողներս հրաժարվում էին աջակցել ինձ:Ամուսնությու-նից մոտ երեք տարի անց իմացա, որ ամուսինս դավաճանում է ինձ նաև իմ մոր հետ: Դա մեծ ցնցում էր ինձ համար, ես հայտնվել էի խոր ճգնաժամային հոգեվիճակում:
Ամուսինս և մայրս ներողություն խնդրեցին, ասացին, որ ընդամենը մեկ անգամ են սեռական հարաբերություն ունեցել: Իմ ամուսնական և ընտանեկան կյանքը շարունակվում էր սուր կոնֆլիկտային պայմաններում: Ամու-սինս շարունակում էր դավաճանել ինձ և ծեծել:
Մեկ տարրի անց երեխաներիս հետ գնացի հայրական տուն, որտեղ իմացա, որ ամուսնուս և մորս ինտիմ կապը դեռևս շարունակվում է:Այլևս չկարողացա դիմանալ այդ վերաբերմունքին, ամուսնուցս թաքուն հավաքեցի ի-րերս և փաստաթղթերս ու հեռացա տնից: