Ամուսնուս ծննդյան օրը նրան և իր սիրուհուն անակնկալ նվեր մատուցեցի․․․Այդ նվերը նրանք կհիշեն ամբողջ կյանքում

Ամուսնուս ծննդյան օրը նրան և իր սիրուհուն անակնկալ նվեր մատուցեցի․․․Այդ նվերը նրանք կհիշեն ամբողջ կյանքում

Այս պատմությունը չափազանց պարզ է. կինն իմանում է, որ ամուսինը սիրուհի ունի և որոշում է պատժել նրան: Ես կանխազգացում ունեի, որ ամուսինս ինձ ստում է, շատ էին <<նշանները>>: Նա անդադար գրում էր ինչ-որ մեկի, ժպտում և ծիծաղում էր: Իսկ ինձ ասում էր, որ մոր հետ է խոսում: Երեկոյան ուշ էր վերադառնում, իսկ երբ զանգում էի նրա աշխատանքի վայրը, ասում էին, որ նա մի քանի ժամ առաջ է դուրս եկել:

Համբերությունս հատվեց այն ժամանակ, երբ նա <<գնաց կաթ գնելու>> երեկոյան 11-ին և վերադարձավ գիշե-րը ժամը 2-ին:Հիմա ես կարող եմ վստահեցնել, որ նման դեպքերում անհրաժեշտ է վարձել մասնավոր հետա-խույզի, նրանք ավելի լավ են կատարում գործը և հետո ամուսնալուծության ժամանակ ավելի շատ ապացույց-ներ են լինում:Ես ամուսնուս ոչինչ չասացի և որոշեցի սպասել նրա ծննդյան օրվան, որը մի երկու ամիս հետո էր:

Ես այդ ընթացքում պիտի լուծեի ապրուստիս հարցը:Իմ հարցին, թե ինչպես է նա պատրաստում նշել ծննդյան օրը, նա ասաց, որ ոչ ոքի չի հրավիրելու, ուղղակի աշխատավայրում սուրճ կխմեն: Իսկ հետո մի օր էլ դարակում հայտնաբերեցի շամպայն և երկու հատ բաժակ: Դրա համար էլ ես արեցի այն, ինչ իմ փոխարեն կաներ ցանկա-ցած ինքն իրեն հարգող կին:

Ես նրան ասացի, որ գործերով մեկնում եմ քաղաքից, բայց իրականում մնացի մեր ծանոթների տանը: Նրա ծննդյան օրը հրավիրեցի ամուսնուս ծնողներին, քրոջը, մի քանի ընկերների: Ես նրանց ասացի, որ ուզում եմ անակնկալ մատուցել, գնալ տուն մեծ տորթով և փուչիկներով:Մենք հանդիպեցինք մեր շենքի մոտ՝ առավոտյան 8:30 և 8 հոգով բարձրացանք տուն:

Ես նրանց զգո ւշացրեցի, որ որքան հնարավոր է լուռ մտնեն ներս: Ես բացեցի դուռն իմ բանալիով: Նրա մայրը պահել էր տորթը, մնացածն էլ փուչիկներ էին բռնած: Բայց երբ բացեցի դուռը, բոլորը զարմացան: Ամուսինս էլ զարմացավ:Նա պառկած էր, իսկ կողքին՝ սիրուհին էր:Նրա մայրը հատակին գցեց տորթը, քույրն ու հայրը սկսե-ցին գոռալ նրա վրա:

Իսկ ամուսինս, նախկին ամուսինս, արտասվում էր և ասում.<<Այս ի՞նչ արեցի…>>, սիրուհին էլ փորձում էր հագնվել և անհետանալ: Կարծում եմ, չարժե նշել, որ դա իմ ամբողջ կյանքում արած լավագույն նվերներից մեկն էր:

Եթե հավանեցիք այս գրառումը կիսվեք Ձեր ընկերների հետ.
GOOD LOOKING NEWS