Օրեր առաջ ամուսնուս ծննդյան օրն էր: Հրավիրել էինք միայն մեր մտերիմներին և ծնողներին: Ամուսնուս մայրը՝ սիրելի սկեսուրս, այնպիսի նվեր էր պատրաստել, որը առաջին հայացքից բավականին անմեղ և հաճելի է. ֆոտոալբոմ էր, մեջը տպագրված լուսանկարներ: Այդ նկարների վրա ամուսնուս ողջ կյանքի պատմությունն էր:Մենք արդեն 4 տարի ամուսնացած ենք, բոլորը կարծում են, որ մենք անթերի զույգ ենք:
Ամուսնուս ծնողները ինձ երբեք վատ չեն վերաբերվել, բայց այդ օրն իմացա, որ նրանք մինչ օրս հիշում և սիրում են իրենց նախկին հարսին:Բացեցինք ալբոմը և սկսեցիքն թերթել: Առաջին էջերի վրա նորածին երեխայի նկար-ներ էին, հետո մանկապարտեզ հաճախելու շրջանը… Ամեն ինչ շատ տպավորիչ էր, բացառությամբ մի դետալի. ես կայի 3-4 նկարի վրա, որտեղ նույնիսկ նորմալ չէի երևում, բայց իմ փոխարեն հավաքել էին ամուսնուս նախ-կին կնոջ նկարները…
Ինձ համար սարսափելի էր այն, որ ամուսնուս ծնողներն անտեսել են իմ ներկայությունը:Եթե նկարներում լինե-ին միայն ամուսնուս հարազատները, գուցե չնեղանայի, բայց կային բազմաթիվ նկարներ՝ ընկերների, տարբեր բարեկամների հետ, էլ չեմ խոսում նախկին կնոջ մասին… Թե ինչու իմ նկարներից չէին դրել, այդպես էլ չհաս-կացա:Նրանց ոչինչ չասացի, բայց ամուսնուս հետ խոսեցի: Իսկ նա փորձում է արդարացնել ծնողներին:
Արդյո՞ք ես տականքի պես կվարվեմ, եթե նրանց հետ ուղիղ խոսեմ: