Ամուսնուս ծնողները մեզ հանգիստ չեն տալիս․ Նրանք չեն ցանկանում հասկանալ, որ մենք էլ ազատ ապրելու իրավունք ունենք

Ամուսնուս ծնողները մեզ հանգիստ չեն տալիս․ Նրանք չեն ցանկանում հասկանալ, որ մենք էլ ազատ ապրելու իրավունք ունենք։Ես սիրում եմ ամուսնուս ծնողներին, նրանք շատ լավ մարդիկ են: Նրանք և ամուսնուս տա-տիկը ապրում են Երևանին մոտ գյուղում, մոտ 1 ժամվա ճանապարհ է: Իսկապես բարի ու դրական մարդիկ են, մեզ շատ են օգնում: Ես միշտ էլ շնորհակալ եմ եղել նրանց ամեն ինչի համար:

Սակայն ինչպես և բոլոր ծնողները,նրանք նույնպես սիրում են խառնվել մեր կյանքին, հարցեր տալ:Մինչ երեխա-ներիս ծնվելը դա ինձ չէր անհանգստացնում: Մենք նրանց տուն էինք գնում երկու շաբաթը մեկ, ու բոլորս գոհ ու երջանիկ էինք:Սակայն երեխաներիս ծնվելուց հետո ամուսնուս ծնողներն ու տատիկը որոշեցին, որ զույգ աղ-ջիկներս իրենց երեխաներն են:

Սկսվեցին անվերջ խրատներ, խորհուրդներ, թե ինչպես բարուրեմ, հագցնեմ, կերակրեմ. Ցանկն անվերջ կարելի է թվարկել: Ու այդ հողի վրա մեզ մոտ կոնֆլիկտներ սկսվեցին:Հետո նրանք սկսեցին բոլոր հանգստյան օրերին ու տոներին զանգել ամուսնուս ու խնդրել գնալ իրենց տուն՝ ասելով, որ շատ են կարոտում երեխաներին: Ամու-սինս էլ համաձայնվում էր:

Այսինքն իմ կյանքում միայն երկու տեսակի օրեր էին մնացել. կամ միայնակ մնում էի զույգերիս հետ, կամ էլ գը-նում էինք գյուղ:Արդյունքում սկսեցինք շաբաթվա գրեթե կեսը մնալ այնտեղ, քանի որ ամուսինս հեռավար աշ-խատանքի անցավ: Իսկ երբ գալիս էինք տուն, մեր երեկոները ուղեկցվում էին տեսազանգերով:

Մարտի 8-ին ամուսինս ասաց, որ ինձ ռեստորան է հրավիրում, ու երբ զանգեցի սկեսուրիս տոնը շնորհավորե-լու, զգուշացրեցի, որ իրենց տուն չենք գնալու: Նա այնպես փոխեց տոնը, կարծես ինչ-որ վատ բան է եղել: Ու դրանից հետո նրա վերաբերմունքն իմ հանդեպ կտրուկ վատացավ: Նա 4-5 օր իրեն այնպես էր պահում, որ… ուղղակի աննկարագրելի է:

Բայց ո՞վ ասաց, որ ես պարտավոր եմ նրանից թույլտվություն վերցնել որևէ մի տեղ գնալուց առաջ, կամ ինչու՞ են նրանք որոշել, որ մեր ընտանիքն իրենց սեփականությունն է ու զվարճանքի գործիքը:Հիմա ընդհանրապես չեմ ուզում իրենց տուն գնալ: Թող որոշ ժամանակ անցնի, գուցե և սառեմ ու մտափոխվեմ, բայց այս պահին թող բավարարվեն միայն տեսազանգերով:

Եթե հավանեցիք այս գրառումը կիսվեք Ձեր ընկերների հետ.
GOOD LOOKING NEWS