Ամուսնուս համար միշտ լավ կին եմ եղել, երբեք նրան չեն հակառակվել, մինչև որ մի օր պատահական չլսեցի այդ չարաբաստիկ խո-
սակցությունը․․Ես ու ամուսինս երբեք չենք վիճել:Մենք հասկանում էին միմյանց կես բառից:Վերջերս ես ստիպված էի փոխել քարտս
բանկում:
Հերթում ինձ հետ կանգնած էին երկու ընկերուհի, ովքեր, ցածրաձայն քննարկում էին մի շատ հուզիչ իրադարձություն: Պարզվում է՝
ձախ կողմում գտնվող շեկահերի ամուսինը սկսել է խաբել իրեն: Նրա ընկերուհին լսում էր այս ամբողջ պատմությունը, բայց միայն
դեմքի միմիկայից միայն հետքրքրություն էր զգացվում, այլ ոչ թե կարեկցանք:
«Նա տուն է գալիս մրթված վերնաշապիկով, իսկ աչքերը փայլում են ուրախությունից» և անմիջապես վազում է ցնցուղ ընդունելու:
Ես վերցրեցի նրա իրերը, որպեսզի դրանք զամբյուղի մեջ դնեմ, ես նկատեցի որ, վերնաշապիկի վրա կոճակներ չկան: Դե, ես կար-
ծում եմ, որ այստեղ ինչ-որ բան այն չէ … ես վերցնում եմ նրա հեռախոսը, իսկ այնտեղ․․․․
-Ի՞նչ կա այնտեղ — ընդհատեց մյուս ընկերուհին:
-Եվ նամակագրություն, և SMS … իմ կյանքի տասը տարիներն այդ անպիտանին եմ նվիրել:
Նա դուրս եկավ լոգասենյակից,ես նրան հեռախոսը ցույց տվեցի:Եվ պատկերացրեք,նա նույնիսկ չարդարացավ:Այսպիսով նա ասաց,
որ սիրուհի ունի: Նա սիրում է նրան, բայց խղճում է ինձ … Ինչ եղավ հետո, ես այլևս չլսեցի, քանի որ իմ հերթը հասավ: Արդեն դուրս
գալով բանկից, ես սկսեցի մտածել և տրամաբանական շղթա կառուցել: Ես ևս մի ամուսնու հետ ապրել եմ տասը տարի:
Նրա հեռախոսը ես երբեք չեմ փորփրել, ամբողջովին վստահել եմ նրան: Գուցե ժամանակն է ստուգե՞լ:Երեկոյան ամուսինը սովորա-
կանից ուշ աշխատանքից տուն եկավ: Աչքերը չէին փայլում, միայն արտացոլում էին հոգնածությունը: Առանց ընթրելու նա գնաց լո-
գարան: Ես հանգիստ հանեցի նրա հեռախոսը և կարկամեցի:Անչափ շատ SMS և հեռախոսազանգեր մի Թագուհու կողմից․․․ Ես չէի
համարձակվում հաղորդագրությունները բացել, որպեսզի չհիասթափվեի:
Ինչպե՞ս կարող է այդպիսի բան լինել: Նա ամուսնուս ավելի հաճախ էր կանչում, քան իր շեֆը:Ես ընկճվեցի և հեռախոսը նորից դրե-
ցի տեղը: Այնուհետև ամուսինս դուրս եկավ լոգարանից մերկ ոտքով և թաց սրբիչով: Ըստ երևույթին, նա անմիջապես հասկացավ,
որ ինչ-որ բան է պատահել: Ամուսինը կանգնեց սենյակի մեջտեղում և հարցական նայեց ինձ:«Ով է թագուհին և ինչու է նա այդքան
զանգել և գրել քեզ»-հարցրեցի ես։
Ամուսինը քթի տակ ժպտաց: Նա վերցրեց իր հեռախոսը և սկսեց հավաքել իր թագուհու համարը:Ես մտածեցի, որ եկել է մեր համա-
տեղ կյանքի վերջը․․․Հանկարծ հեռախոսս զանգեց և էկրանի վրա գրվեց «Ամուսինը» բառը: Անակնկալ նայեցի ամուսնուս:
Այսպիսով, պարզվեց, որ թագուհին ես եմ: Միայն այդ ժամանակ հասկացա իրականությունը․․․ Իմ անունը Մարգարիտա է, և ամու-
սինս հաճախ է ինձ «Մարգո թագուհի» էր անվանում ։Երկար ժամանակ միասին ծիծաղում էինք իմ անիմաստ խանդի վրա …