Ամուսնուս հետ 2 տարի առաջ մեր խնայած գումարով գնեցինք 2 սենյականոց բնակարան, որն էլ դարձավ կռվախնձոր մեր եւ ա-մուսնուս հարազատների միջեւ:Ես աշխատել եմ եւ հղիության ընթացքում, եւ հետո, տնայնագործ էի,կարում էի,գործում, պարա-պում աշակերտների հետ: Ամուսինս աշխատում էր 3 տեղ: Երեխային խնամում էինք ինքներս, առանց որեւէ մեկի օգնության:
Եվ ահա վերջապես երկար սպասված բնակարանը մերն է:4 ժամ առաջ ամուս նուս հարազատ ները զանգեցին ու հրավիրեցին իրենց տուն: Ապրում են վարձով, ունեն 7 տարեկան դուստր, սպասում են երկրորդին, փող երբեք չունեն, անընդհատ պարտք են խնդրում: Հրա վիրեցին ու առաջարկեցին ժամանա կավոր իրենց տալ մեր բնա կարանը, մինչեւ նրանք հիպոթեքով բնակարան ձեռք կբերեն:
Իսկ մեզ էլ առաջարկեցին տեղափոխվել ամուսնուս ծնողների հետ ապրելու, մեկ սենյականոց բնակարանում:Առաջարկեցի հրա-ժարվել երկրորդ երեխայից, քանի որ մեկին հազիվ են կարողանում կերակրել: Ինձ անվանեցին եսասեր, ու էլի մի շարք ածական-ներով նախշեցին:
Մի լավ կռվեցինք ամուսնուս հարազատների հետ: Ասացինք իրար ինչ մտածում էինք ու հեռացանք:Ստացվում է,որ մենք մեր քր-տինքով վաստակած բնակարանը պետք է տանք ծույլ բարեկամներին, ինչ է թե նրանք երկրորդ երեխայի միանվագ գումարում ուզում են հիպոթեքային վարկ վերցնել: Իսկ ամուսնուս ծնողներն էլ այս ամենը նորմալ են ընդունում:
Մի՞թե մենք սխալ ենք: Ի՞նչ կանեիք մեր փոխարեն: