Ամուսնուս հետ դրսում զբոսնելիս հանդիպեցի հարազատ մորս՝ անցորդներից փող էր մուրում․․․Հիմա ամաչում եմ մարդկանց աչքե-
րին նայել։Մայրիկս 72 տարեկան է, ապրում ենք նույն քաղաքում, բայց առանձին: Ինչպես և ցանկացած տարեց մարդ, նա էլ օգնութ-
յան կարիք ունի, բայց մորս մեր տուն բերելու հնարավորություն չունեմ:
Բացի նրանից, որ մեր տունը շատ է փոքր, մայրիկս շների ու կատուների սիրահար է: Նա ապրում է սեփական տան մեջ ու պահում
է տասնյակ կենդանիներ, ու դա էլ բավական չէ, կերակրում է փողոցում հանդիպած բոլոր անտուն շուն ու կատուներին:Ամբողջ գու-
մարը, որը ես տալիս էի նրան՝ սնունդ ու անհրաժեշտ դեղեր գնելու համար, նա ծախսում էր կենդանիների վրա: Վերջին մի քանի ա-
միսներին դադարել եմ գումար տալ. արդեն ինքս եմ մթերք տանում,վճարում եմ կոմունալները, բժիշկի նշած ցանկով գնում եմ դեղա-
տուն ու ձեռքբերում բոլոր դեղերը:
Դեռ մի քիչ էլ գումար եմ թողնում՝ չնախատեսված ծախսերի համար:Պարզ բան է,որ մի թոշակով չի կարող ապրել:Վերջերս ես ու ա-
մուսինս հյուր էինք գնացել, ու քանի որ երկուսս էլ մի քիչ գինի էինք խմել, որոշեցինք մեքենան թողնել նրանց բակում,իսկ տուն մետ-
րոյով վերադառնալ: Ու երբ իջնում էինք անցում,տեսանք մայրիկիս. նա աստիճաններին նստած,ձեռքը մեկնած գումար էր մուրում…
Ես քիչ էր մնում գետնի տակ անցնեի ամոթից: Ամուսինս նույնպես շոկի մեջ էր, քանի որ գիտի,որ մայրիկիս մեր ընտանեկան բյուջե-
ից գումար եմ հատկացնում: Նա անգամ սկսեց կասկածել, արդյո՞ք այդ գումարն ուրիշ տեղ չեմ ծախսում՝ առանց նրա իմացության,
այլապես ինչու՞ պիտի մայրս ողորմություն խնդրի:
Պարզվեց, որ նա էլի է մի քանի շուն բերել, ու նրանց բուժում է պետք:Իսկ ի՞նչ կասեն մեր ծանոթները, կոլեգաները, եթե նման վիճա-
կում տեսնեն մորս: Բնականաբար, կկարծեն, թե ես ու ամուսինս լքել ենք նրան, թողել առանց միջոցների, աջակցության… Դե արի
ու բացատրի,որ նա որոշել է ստանձնել մայր Թերեզայի դերը:Իսկ մենք էլ այնքան հարուստ չենք,որ պահենք մայրիկիս կենդանինե-
րին:
Լուրջ խոսեցի մայրիկիս հետ, խնդրեցի՝ այլևս նման բան չանել: Բայց չգիտես ինչու, սիրտս վկայում է, որ նա դեռ շարունակում է իր
գործը… Չգիտեմ էլ, ինչ անեմ: