Ամուսնուս հետ որոշեցինք պատահական գնալ մեր ամառանոց․․․Այն, ինչ տեսանք տեղ հասնելուն պես, մեզ ուղղակի շոկի ենթարկեց

Մի քանի տարի առաջ քաղաքից դուրս տարածք գնեցինք,որոշեցինք այնտեղ տուն կառուցել,քանի որ շատ էինք երազում ամառանոց ունենալու մասին:Մեր բարեկամները չէին հոգնում կրկնել,որ դա վատ մտահղացում է: Սա-կայն մենք ոչ ոքի չլսեցինք և երեք տարում կառուցեցինք հիասքանչ 4-սենյականոց տուն, հարմարավետ և գեղե-ցիկ կահավորեցինք:

Ես ու ամուսինս որոշեցիքն, որ հետագայում մեր բնակարանը կթողնենք մեր դստերը,իսկ մենք կտեղափոխվենք մեր առանձնատուն և հանգիստ կապրենք: Նշեմ, որ աղջիկս միակ մարդն է եղել,ով օգնել է մեզ տունը կառուցե-լու և նորոգելու ժամանակ: Մեր մյուս հարզատները 3 տարվա ընթացքում ոչ մի ազատ րոպե այդպես էլ չգտան:

Վերջապես տունը պատրաստ էր: Երբ բարեկամներն իմացան այդ մասին, շտապեցին մեր տուն, որպիսի շնոր-հավորեն: Իրենք իրենց հրավիրեցին, եկան, ընթրեցին և մնացին գիշերելու: Դա ինձ չէր խանգարի, եթե չկրկն-վեր ամեն շաբաթ:Ես ու ամուսինս աշխատում էինք ամբողջ շաբաթ, իսկ ազատ օրերին գալիս էին ամառանոց, որպիսի հանգստանանք: Մեր բարեկամները չէին հասկանում,որ արդեն հոգնեցրել են մեզ, նրանք շարունակում էին ամեն շաբաթ և կիրակի գիշերել մեր տանը:

Դա արդեն տհաճ էր: Մի ագամ էլ երեքշաբթի օրը այդ անկոչ հյուրերից մեկը զանգեց և հետաքրքրվեց, թե ինչ-պես են մեր գործերը: Ես, անկեղծ ասած, զարմացա,քանի որ աշխատանքային օրերին մեզ ոչ ոք չէր հիշում: Այն-պես ստացվեց, որ ես ու ամուսինս հաջորդ օրը հիվանդացանք: Քանի որ աշխատանքի չէինք գնալու, որոշեցինք գնալ մեր ամառանոց: Ի՞նչ եք կարծում, մեզ այնտեղ ի՞նչ անակնկալ էր սպասում:

Դե իհարկե, մեր ամառանոցում հավաքվել էին ամուսնուս քրոջ ընտանիքն ու նրանց ընկերները, ինչ-որ մեկի ծնունդն էին նշում…Այդ դեպքից հետո մեր հարաբերությունները վերջնականապես փչացան, մենք այլևս չենք շփվում նրանց հետ: Որքան անամոթ պիտի լինի կինը, որ ուրիշի տնից թաքուն վերցնի ավելորդ բանալին և առանց թույլտվության ներխուժի այնտեղ, և համարձակվի խնջույք կազմակերպել…

Եթե հավանեցիք այս գրառումը կիսվեք Ձեր ընկերների հետ.
GOOD LOOKING NEWS