Ամուսնուս մայրը ամեն տարի 2 անգամ գնում է հանգստանալու, իսկ հարազատ թոռներին անտեսում է․․․

Ամուսնուս մայրը ամեն տարի 2 անգամ գնում է հանգստանալու, իսկ հարազատ թոռներին անտեսում է․․․Վերջերս մեր տուն էր եկել
հին ծանոթներիցս մեկը: Սուրճի սեղանի շուրջ սկսեց վրդովված պատմել սկեսուրի մասին:Ասում է՝ արդեն տարեց կին է, բայց որո-
շել է, որ պիտի ինքն իր համար ապրի: Որդուն մեծացրել է, իսկ հիմա հանգստանալու ժամանակն է:

Իսկ ծանոթիս դա դուր չի գալիս։Նրան բարկացնում է այն փաստը, որ սկեսուրը անցել է թոշակի, ու ամբողջ գումարն ինքն իր վրա է
ծախսում: Փնտրում է ակցիաներ,շահավետ ճամփորդություններ ու առանց երկար մտածելու գնում է հանգստանալու,նոր վայրերում
զբասնելու, մինչդեռ թոռները անգամ ծովը չեն տեսել:Իսկ ես կարծում եմ, որ խելացի կին է:

Դե հո կրակը չի ընկել, որ որդի է ունեցել: Պատվով մեծացրել է իր երեխային, դաստիրակել, ուսման տվել, ու դա այն դեպքում, որ բա-
վականին վաղ տարիքում է կորցրել ամուսնուն:Ես կարծում եմ, որ միայն ծնողներն են պարտավոր երեխայի համար ինչ-որ բան ա-
նել. թե հագուստ ու սնունդ գնել, թե տանել ճանապարհորդությունների:

Տատիկի պարտականությունների մեջ դա չի մտնում:Ծանոթս սկեսուրի ներկայությամբ իմ պես է ասում, բայց իրականում բարկա-
նում է:Նկատել եք արդյո՞ք, որ արդեն քչացել են «տատիկի կերտած կերպարին» համապ ատասխանող կանայք: Հիմա շատերն են
ուզում ապրել, վայելել կյանքը, սիրել թո ռներին, բայց չապրել հանուն նրանց, չվերցնել իրենց վրա փոքրիկների խնամքը:

Երեխաներն արդեն մեծացել են, իսկ ինչու՞ չթուլանալ ու չսկսել նայել շուրջը:

Եթե հավանեցիք այս գրառումը կիսվեք Ձեր ընկերների հետ.
GOOD LOOKING NEWS