Ամուսնուս քույրն անհետացել էր 20 տարի առաջ․ Կիսուրս ամբողջ կյանքում սպասեց դստերը, բայց․․․Մի օր էլ նրան տեսավ նորություններով

Ամուսնուս քույրն անհետացել էր 20 տարի առաջ․ Կիսուրս ամբողջ կյանքում սպասեց դստերը, բայց․․․Մի օր էլ նրան տեսավ նորությու ններով։Սկեսուրս 20 տարի առաջ կորցրել է իր դստերը: Նա դրսում խոսում էր իր ծանոթների հետ և չէր նկատել, թե ինչպես է երեխան անհետացել:

Աղջիկն ընդամենը 4 տարեկան էր: Ես միայն կարող եմ ենթադրել, թե սկեսուրս այդ պահին ինչ է զգացել… Մի քանի տարի առաջ աներ ևակայելի մի բան եղավ: Մենք երեկոյան հեռուստացույց էինք դիտում, երբ հանկարծ սկեսուրս գոռաց.

-Անահիտն է, Աստված իմ, Անահիտն է…ողջ է…այս ինչ երջանկություն է…

Ցույց էին տալիս ոստիկանության նախապատրաստած նյութը, որտեղ հայտնեցին, որ գտել են հիշողությունը կորցրած մի երիտասարդ աղջկա: Նրան ինչ-որ մեկը ծեծի էր ենթարկել, և աղջիկը գտնվում էր հիվանդանոցում:Ես չգիտեմ, թե ինչպես էր սկեսուրս հասկացել, որ դա իր աղջիկն է, բայց միևնույնն է, մենք բոլորս գնացինք հիվանդանոց:

Մարիամին՝ այդպես էր աղջկա անունը, բերեցինք տուն և սկսեցինք խնամել: Նա օրեցօր փոխվում էր և երբեմն արտասվում երջանկու թյունից:Մարիամն արդեն 2 ամիս ապրում էր մեր տանը, երբ մի օր եկավ ամուսինս և ասաց, որ ԴՆԹ անալիզի միջոցով պարզել է, որ Մարիամն իր քույրը չէ:

Բայց մենք որոշեցինք չասել սկեսուրիս. նա չէր դիմանա այդ հարվածին:Երբ մենք Մարիամին հարցնում էինք, թե նա որտեղ է եղել այդ քան ժամանակ, ասում էր, որ ոչինչ չի հիշում:3 տարի անց մահացավ սկեսուրս, բայց մահացավ երջանիկ և հանգիստ հոգով. նա վստ ահ էր, որ գտել և ոտքի է կանգնեցրել դստերը:

Թաղումից հետո մեզ մոտեցավ Մարիամը և ասաց, որ շուտով կհեռանա մեր տանից: Պատմեց, որ իր հիշողությունը վաղուց է վերակ անգնվել, պարզապես ինքը չէր ուզում ցավեցնել սկեսուրիս, ասաց նաև, որ միշտ ունեցել է մայրական քնքշանքի կարիք: Մարիամն իսկ ապես ամուսնուս ընտանիքի հետ ոչ մի արյունակցական կապ չունի, նա ճանաչում է իր իսկական ծնողներին, բայց ամբողջ կյանքում մեծացել է մանկատանը:

Սկեսրայրս, ես ու ամուսինս համոզեցինք, որ Մարիամը մնա մեր տանը, բացի այդ, երեխաներս էլ են կապվել հորաքրոջը: Այդպես մենք ստեցինք մայրիկին, բայց փոխարենը նա իր կյանքի վերջին տարիները երջանիկ ապրեց:

Եթե հավանեցիք այս գրառումը կիսվեք Ձեր ընկերների հետ.
GOOD LOOKING NEWS