Ամnւuինն իմացավ, nր կինը երեկnյան հանդիպելnւ է սիրեկանի հեs և որnշեց նրան մի լավ դաս sալ․ Ամուuինը նրա համար անմnռան ալի անակնկալ էր պաsրաusել․․․Ամուսնական զույգերը հարաբերությունների ծանր պահերին յուրովի են լուծում իրենց խնդիրը։Նրանք հաճախ մոռանում են, որ ոչինչ չի կարող գաղտնի մնալ, և մի գեղեցիկ օր բոլոր գաղտնիքները բացահայտվում են։
Այս ամուսնական զույգը շատերին անթերի էր թվում։ Սակայն նրանց կյանքում ինչ-որ պահի ամեն ինչ փոխվեց․ կինը դարձավ մի տղա մարդու սիրուհի։ Նա այնքան անամոթ էր դարձել, որ սիրեկանի հետ խոսում էր նույնիսկ այն ժամանակ, երբ ամուսինը տանն էր։ Իսկ եթե ամուսինը հարցնում՝ թե ով է զանգել, ասում էր, իբր մայրն է։
Ամուսինը հասկանում էր, որ մի բան այն չէ, սակայն դեռ ոչինչ չէր ասում։Մոտենում էր կնոջ ծննդյան օրը։ Ամուսինը պահարանի մեջ
շամպայն նկատեց, բայց ձայն չհանեց։ Կինն առաջինը սկսեց խոսակցությունը՝ ծննդյան օրվա վերաբերյալ։
-Ես բոլորովին չունեմ նշելու տրամադրություն, ոչինչ չեմ անելու, աշխատանքից գալու եմ տուն և հանգստանամ։
Ամուսինը՝ ով արդեն գլխի էր ընկել, ասաց,որ այդ օրը ընկերների հետ կգնա քաղաքից դուրս,քանի որ վաղուց էին սպասում հարմար
առիթի, իսկ այդ օրը բոլորն էլ կարող են գալ։Ծննդյան օրը առավոտյան ամուսինը վերցնում է երեխաներին և գնում։ Բայց․․․չի մոռա-
նում անակնկալի մասին․ զանգում է իր և կնոջ ծնողներին, քրոջն ու եղբորը, բոլոր մտերիմ ընկերներին և պատմում, որ կնոջ համար
անակնկալ ունի։
Պայմանավորվում են՝ ժամը 6-ին միասին գալ և ուրախացնել սիրելիին։Երեկոյան դռան առաջ են հավաքվում բոլոր հրավիրվածները՝ փուչիկներ, ծաղիկներ և մեծ տորթ բռնած։ Բացվում է դուռը և բարեկամները հայտնաբերում են կնոջը՝ ուրիշ տղամարդու հետ գրկախ առնված․․․ Թե ինչ է լինում հետո, ավելի լավ է չմանրամասնել։ Ամուսինը՝ հայհոյանքների և վիրավորանքների հնչելու ֆոնին ժպտալ ով մոտենում է կնոջը և նրան տալիս ծաղկեփունջը․
-Շնունդդ շնորհավոր, իմ սիրելի կին։