Այաս 10 մթերքները սկսեք ուտել այն պահին երբ կնկատեք, որ Ձեր տեսողությունը սկսել է վատանալ

Վիտամին А-ն կենսականորեն անհրաժեշտ է առողջ տեսողության համար, օրգանիզմում դրա օպտիմալ քանակը կանխում է աչքերի չորությունը, աչքերի բորոբոքումը, կուրությունը գիշերը:

Այս վիտամինն օգտակար է առողջական այլ խնդիրների վերացման գործում ևս: Մեծահասակների համար օրական օգտագործման խորհուրդ տրվող քանակը 5000 МЕ է:

EnterTrain-ը ներկայացնում է 10 մթերք, որոնք հարուստ են վիտամին А-ով: Դրանց օգտագործումը կօգնի լավացնել տեսողությունը՝

Լոլիկ.

Մեկ միջին չափի լոլիկն օրգանիզմին մատակարարում է վիտամին А-ի օրական նորմայի 20%-ը: Լոլիկը նաև վիտամին С-ի և լիկոպինի հրաշալի աղբյուր է:

Տավարի լյարդ.

С և А վիտամինների հարուստ աղբյուր է, հրաշալի միջոց է անեմիայի դեմ: 100 գ. տավարի լյարդը պարունակում է վիտամին А-ի օրական նորմայի 300%-ը:

Դեղձ.

Հարուստ է կալիումով, երկաթով, մագնեզիումով, վիտամին C-ով, կալցիումով և ֆոսֆորով: Միջին չափի դեղձը պարունակում է մարդու օրական պահանջմունքի 10%-ի չափ:

Քաղցր կարտոֆիլ.

Հարուստ է սննդանյութերով, հաճելի համ ունի: Միջին քաղցր կարտոֆիլը պարունակում է օրվա վիտամին А-ի միջին նորմայի 438%-ը:

Կարմիր պղպեղ.
Հարուստ է վիտամիններ А-ով, С-ով, լիկոպինով:

Սպանախ.

Հարուստ է А, С, К վիտամիններով, երկաթով, կալցիումով, մանգանով: Մեկ բաժակ սպանախը պարունակում է օական խորհուրդ տրվող նորմայի 49%-ը:

Վարսակ.

Մեկ բաժակ վարսակն ապահովում է վիտամին А-ի օրական նորմայի ավելի քան 29%-ը:

Անարատ կաթ.

Հարուստ է վիտամիններ D-ով և A-ով, սպիտակուցով, կալցիումով և մագնեզիումով:

Գազար.

Հարուստ է վիտամին А-ով, մեկ միջին գազարը պարունակում է վիտամին А-ի օրական պահանջմունքի ավելի քան 200%-ը: Գազարը հարսուտ է նաև բջջանյութով, մագնեզիումով, C, K և B վիտամիններով:

Ծիրանի չիր.

Չրերը հակաօքսիդիանտների, սննդանյութերի և էներգիայի հրաշալի աղբյուր են: Ծիրանի չիրը հարուստ է վիտամին А-ով. մեկ բաժակը պարունակում է վիտամին А-ի օրական նորմայի 94%-ը:

Եթե հավանեցիք այս գրառումը կիսվեք Ձեր ընկերների հետ.
GOOD LOOKING NEWS