Այդ երեկո հայրս մեծ հաճույքով ուտում էր այրված հացը…միայն տարիներ անց հասկացա, թե ինչու

Այդ երեկո հայրս մեծ հաճույքով ուտում էր այրված հացը…միայն տարիներ անց հասկացա, թե ինչու։Երեխաների դաստիրակությու-
նը՝ պատասխանատու և լուրջ գործ է: Կարելի է կարդալ հարյուրավոր գրքեր և շռայլել գեղեցիկ խոսքերը, սակայն միայն սեփական
օրինակն ու ապրելակերպն են երեխային թույլ տալիս իմանալ, թե որն է իսկական սերը, անկեղծությունը և հարգանքը:Ես հիմա ար-
դեն մեծահասակ մարդ եմ, բայց շատ լավ եմ հիշում այս դեպքը:

Այն ժամանակ երևի 7-8 տարեկան էի: Մի օր մայրիկս երեկոյան ուտելու բան էր պատրաստում, իսկ ես ու հայրիկս նստած էինք սե-
ղա-նի մոտ: Նա մատուցեց մուրաբա և այրած հաց: Մայրս հացը ջեռոցի մեջ էր դրել, որ տաքանա, և մոռացել էր: Հացը ածուխից չէր
տարբերվոըմ: Ես սպասում էի, որ ինչ-որ մեկը մի բան ասի դրա մասին, և հետաքրքիր էր, թե ինչ ռեակցիա կտա հայրս: Իսկ նա ձև-
ացրեց, որ ոչ մի բան չի եղել:

Նա այրած հացին մուրաբա քսեց և սկսեց պատմել աշխատանքի վայրում տեղի ունեցած ինչ-որ դեպքի մասին: Միայն 15 րոպե անց
մայրս ներողություն խնդրեց հացի համար,իսկ հայրս էլ ասաց,որ իրեն այսպես շատ դուր եկավ:Ուշ երեկոյան մոտեցա հորս և հարց-
րեցի, թե ինչու նա այդպես վարվեց: Նրա պատասխանը մխրճվեց սրտիս մեջ, և ես այն ընդմիշտ հիշեցի: Հայրս ասաց.

-Հասկանում ես, որդիս, քո մայրն ամբողջ օրը աշխատել է և շատ է հոգնել: Չի կարելի մարդուն նեղացնել այրած հացի համար: Գի-
տե՞ս, թե որ զենքն է ամենաշատը ցավեցնում: Խոսքերը: Կյանքը կատարյալ չէ, բոլորս էլ հետու ենք անթերի լինելուց: Ես ինքս էլ գոր-
ծում եմ սխալներ, բայց պահպանել լավ փոխհարաբերություններ կարելի է միայն այն դեպքում, երբ աչք փակես դիմացինիդ սխալ-
ների և թերությունների վրա: Պարզապես սիրիր այն մարդկանց, ովքեր սիրում են քեզ:

Մարդիկ կարող են մոռանալ և քեզ,և քո ասածները,բայց երբեք չեն մոռանա այն զգացմունքները,որոնք առաջացրել ես իրենց մոտ…

Եթե հավանեցիք այս գրառումը կիսվեք Ձեր ընկերների հետ.
GOOD LOOKING NEWS