Մի անգամ երջանկութունը անցնում էր անտառով, հանկարծ սայթաքեց և փոսն ընկավ, նա նստեց և սկսեց բարձր ձայնով լացել:
Մոտակայքով անցնում էր մի մարդ, երջանկությունը լսլեվ քայլերի ձայնը՝ փոսից բարձրաձայն գոռաց:
— Մարդիկ՛, բարի. դուրս հանեք ինձ այստեղից:
— Իսկ ինչ կտաս ինձ դրա դիմաց,-հարցնում է տղամարդը:
— Իսկ ինչ ես դու ուզում,-պատասխան հարցրեց երջանկությունը:
— Ես ուզում եմ ծովափին նայող մեծ ու գեղեցիկ տուն, որն արժե միլիոն դոլար …
Երջանկությունը մարդուն տուն տվեց, ուրախացավ և անմիջապես տեղափոխվեց այնտեղ՝ մոռանալով երջանկությանը օգնել: Երջանկությունը նստում է փոսիմեջ և կրկին լացում ավելի բարձրաձայն: Լսելով երկրորդ մարդու քայլերի ձայնը և գոռում.
— թանկագին տղամարդ, դուրս հանիր ինձ այստեղից:
— Իսկ դրա դիմաց ի՞նչ կտաս ինձ— ասում է նա:
— Իսկ ի՞նչ ես ուզում:
— Ես ուզում եմ շատ գեղեցիկ եւ թանկարժեք մեքենաներ, տարբեր մակնիշների:
Երջանկությունը մարդուն տվեց այն ամենը, ինչ նա խնդրեց: Եվ նա այնքան ուրախ էր, որ անմիջապես շտապեց տուն, վազեց իր նոր ավտոմեքենաների ետևից…
Երջանկությունը լիովին կորցրեց հույսը: Հանկարծ լսում է, անցնում է երրորդ մարդը: Երջանկությունը նրան կոչեց.
— Բարի մարդ, հանիր ինձայստեղից,խնդրում եմ… Այդ մարդը նրան դուրս հանեց փոսից և շարունակեց իր ճանապարհը
Ուրախությունից իրեն կորցրած երջանկությունը վազեց նրա հետևից և հարցրեց
— Բարեկամ, իսկ ինչ ես դու ցանկանում, ինձ օգնելու դիմաց:
— Ես ոչինչ չեմ ուզում,-ժպտալով պատասխանեց տարօրինակ մարդը: Այսպիսով այդ ժամանակից ի վեր երջանկությունը վազում է այդ մարդու հետևից, երբեք նրանից հեռու չի մնում…