Այդ ժամանակ մտածում էի, թե ճիշտ եմ վարվում, սակայն ինչպես պարզվեց հետո, տարիներ առաջ զրկել եմ դստերս երջանիկ կյանք ունենալու հնարավորությունից․․․Մինչև օրս ինձ չեմ կարողանում ներել

Այդ ժամանակ մտածում էի,թե ճիշտ եմ վարվում, սակայն ինչպես պարզվեց հետո, տարիներ առաջ զրկել եմ դստերս երջանիկ կյանք
ունենալու հնարավորությունից․․․Մինչև օրս ինձ չեմ կարողանում ներել։Մեղք գործելը շատ հեշտ է, բայց դրա համար ներում ստա-
նալու համար մեծ ջանքեր են պահանջվում թափել:Մահացու դժվար է ինձ համար խոստովանել իմ մեղքը: Ես 55 տարեկան եմ և ամ-
բողջ կյանքում փորձել եմ մաքուր ու հանգիստ խղճով ապրել, սակայն 20 տարի առաջ շատ մեծ մեղք եմ գործել աղջկաս նկատմամբ:

20 տարի առաջ իմ 15 տարեկան աղջիկը հայտնեց ինձ, որ հղի է:Դա իսկական շոկ էր: Նրան միայնակ էի մեծացնում: Այդ ժամանակ
հաշվապահ էի աշխատում և ամեն ինչ անում էի, որ նա ոչ մի բանի կարիք չունենա: Պարզվեց, որ նա 10 շաբաթական հղիություն է
տանում և աբորտի դեպքում հնարավոր է անպտուղ մնա:Ծանոթացա երեխայի հոր հետ: Նա 2 տարի մեծ էր աղջկանիցս:

Ծնողներ չուներ, միայն մի տատիկ: Նրանք իսկապես իրար սիրում էին, իսկ ես դրան ուշադրություն չէի դարձնում, այլ միայն մտա-
ծում էի աբորտի մասին: Շտապ հետաքրքրվեցի և կոլլեգաներիցս մեկը իր ծանոթ բժշկին խորհուրդ տվեց:Գնացինք նրա մոտ, պար-
զվեց, որ ամեն ինչ կարգին է:Աղջիկս անալիզներ հանձնեց, իսկ պատասխանների ետևից եկա միայնակ:Մտա բժշկի մոտ և հայտնե-
ցի նրան, որ մեզ այդ երեխան հարկավոր չէ:

Երբ աղջիկս ծննդաբերեց, բժիշկը վերջին անգամ հարցրեց, արդյոք ես մտափոխվել եմ, թե ոչ: Իմ պատասխանը նույնն էր: Երբ աղ-
ջիկս զարթնեց, նրան հայտնեցին, որ երեխան մահացել է: Այդ օրվանից 20 տարի է անցել:Աղջիկս և այդ տղան ամուսնացել են այդ
դեպքից 3 տարի հետո: Նրանք շատ լավ են ապրում, գրեթե ամեն ինչ ունեն: Սակայն երեխա այդպես էլ չեն կարողանում ունենալ:

ԵՎ վերջերս աղջիկս եկավ այն նորությամբ, որ ամուսինը հենց իր երեխային է ուզում և խնդրում է նրան բաց թողնել, որ հեռանա:
Սիրտս արյունով է լցվում: Սեփական ձեռքերով կործանեցի աղջկաս կյանքը:

Եթե հավանեցիք այս գրառումը կիսվեք Ձեր ընկերների հետ.
GOOD LOOKING NEWS