Այդ միջադեպից հետո հստակ որոշել եմ, այլևս ոչ մի տարիքով մարդու հերթում տեղս չեմ զիջելու․․․

Այդ միջադեպից հետո հստակ որոշել եմ, այլևս ոչ մի տարիքով մարդու հերթում տեղս չեմ զիջելու․․․Մենք ապրում ենք գյուղում, ու
այստեղ փոստի ընդամենը մի բաժանմունք կա։ Անկախ օրվանից ու ժամից, այստեղ հերթեր են գոյանում, քանի որ մի հոգի է սպա-
սարկում։

Ես հաճախ եմ համացանցով տարբեր ապրանքներ պատվիրում ու ստանում եմ փոստից։Օրեր առաջ կրկին գնացի՝ պատվերս ստա-
նալու։ Ես յոթերորդն էի հերթում։ Բոլորը սպասում էին դրսում,ու միայն 2 հոգի էր ներս մտնում՝ համաճարակի կանոնները պահպա-
նելու նպատակով։Կանգնած սպասում էի, երբ մի տատիկ եկավ ու ասաց,որ շատ կարևոր մի բան է հարցնելու ու դուրս գա։Թույլ տը-
վեցինք ներս մտնել։ Քիչ անց մի պապիկ եկավ, նա էլ կտրոն պիտի վերցներ։

Նրան էլ զիջեցինք։Արդեն բոլորը նյարդայնանում էին, քանի որ ոչ ոք պարապ չէ․ հենց այնպես ոչ ոք փոստ չի գալիս, բնականաբար,
գործեր ունենք։ Բայց ինձ զայրացրեց այն, որ բոլոր նրանք, ովքեր ընդամենը «մի քանի վայրկյանի գործ» ունեին, միայն 10-15 րոպե
հետո էին դուրս գալիս։Երբ համբերությունս արդեն սպառվում էր, միջին տարիքի մի կին մոտացեվ։ Նա քիչ էր մնում երդվեր, որ ըն-
դամենը մի թուղթ պիտի վերցնի ու դուրս գա։

Ասաց, որ շատ է շտապում։ Կանգնած մարդիկ միմյանց նայելով՝ համաձայնվեցին զիջել նրան։ Անցավ 5 րոպե, բայց այդ կինը դուրս
չեկավ։Չդիմացա, բացեցի դուռը ու տեսա, թե ինչպես է նա կոմունալները վճարում, զուգահեռ ծանրոց ստանում։ Բարկությանս չափ
ու սահման չկար, ուղղակի դաստիրակությունս թույլ չտվեց, որ այդքան մարդկանց ներկայությամբ արտահայտեմ զայրույթս։

Այսինքն նման մարդիկ նորմալ են համարում սուտն ու աներեսությունը,բայց իմ կարծիքով դա անթույլատրելի է։Ինքս ինձ համար հս-
տակ որոշել եմ, որ այլևս ոչ մեկին չեմ զիջելու․ ով ուզում է լինի, իմ նյարդերն ինձ համար ամեն ինչից թանկ են։

Եթե հավանեցիք այս գրառումը կիսվեք Ձեր ընկերների հետ.
GOOD LOOKING NEWS