Այդ օրվանից ի վեր ես ու քույրս դադարեցինք շփվել…նա իմ մասին անգամ լսել չի ուզում

Ինչպես ասում են, բարեկամներին չեն ընտրում: Սակայն նրանցից հնարավոր է հրաժարվել:Աշխատանքս շատ ուշ է վերջանում, և ես շատպում եմ տուն, որպիսիս մի քիչ ժամանակ անցկացնեմ ընտանիքիս հետ: Կինս հղի է, բացի նրանից ինձ տանը սպասում է փոքր որդիս: Եվ ինձ համար կարևոր է որքան հնարավոր է շուտ տուն հասնելը:

Մեզանից մի քանի շենք այն կողմ ապրում է մորաքրոջս աղջիկը: Նա այնտեղ բնակվում է իր մոր նվիրած բնա-կարանում՝ ամուսնու հետ:Այդ ընտանիքի հետ գրեթե չենք շփվում, և երբեք էլ մտերիմ բարեկամներ չենք եղել:

Վերջերս մորաքույրս հիվանդացել էր, իսկ նա ապրում է գյուղում: Նրան խնամք էր հարկավոր: Քույրս խնդրեց, որ իրեն տանեմ մոր մոտ: Ես չմերժեցի, վերջիվերջո հարազատ մադրիկ ենք:Հաջորդ շաբաթ օրը նույն եղավ: Ես ոչինչ չասացի և որոշեցի կրկին օգնել: Ճանապարհը տևում է 2 ժամ, իսկ հետո դեռ պետք է վերադառնանք:

Բացի այդ այնտեղ մի քանի ժամ անցկացնելով՝ ես կորցնում եմ իմ հանգստյան օրերը, որոնք կարող էի կնոջս և երեխայիս նվիրել:Ետ գալու ճանապարհին հարցրեցի քրոջս, թե ինչու նա մորը չի բերում իր տուն, մինչև որ կա-պաքինվի: Ինչին քույրս շատ տրամաբանական պատասխան տվեց.

-Արմենը չի կարող զոքանչի հետ ապրել, նա այդպես համաձայն չէ:

-Իսկ ինչու Արմենի հետ չես գնում գյուղ:

-Ի գիտություն քեզ, Արմենն ամբողջ շաբաթ աշխատանքի է լինում, իսկ նրա մեջքը հիվանդ է, գոնե 2 օր պիտի հանգստանա:

Դա իմ համբերության վերջին կաթիլն էր: Ես նրան շատ հանգիստ տոնով ասացի.

-Ներիր, բայց սա վերջին անգամն էր, որ քեզ տարա գյուղ: Թող այսուհետ ամուսինդ օգնի քեզ:

Նա նեղացավ և սկսեց բղավել.

-Եթե վառելիքդ ես ափսոսում, ես կվճարեմ: Գումարն է չէ՞ պատճառը…անամոթի մեկը…

Դրանից հետո մեր հարաբերությունները փչացան: Եթե անկեղծ, չեմ էլ ամաչում: Ես վարվել եմ այնպես, ինչպես ճիշտ եմ համարել:

Եթե հավանեցիք այս գրառումը կիսվեք Ձեր ընկերների հետ.
GOOD LOOKING NEWS