Այլևս չեմ ցանկանում ամուսնանալ, ես այնտեղ եղել եմ 33 տարի․․․55 տարեկան կնոջ պատմությունը ցնցել է ամբողջ համացանցը

Այլևս չեմ ցանկանում ամուսնանալ, ես այնտեղ եղել եմ 33 տարի․․․55 տարեկան կնոջ պատմությունը ցնցել է ամբողջ համացանցը։
Այսօր մի հետաքրքիր պատմություն ենք ներկայացնում, 55-ամյա մի կնոջ պատմություն, որը պատմում է իր անցած կյանքի և ներ-
այի մասին։

Ես միշտ հոգատար մայր եմ եղել, փափուկ, առանց վատ սովորությունների։ Երեխաներս միշտ վստահել են ինձ։ Ես երեք երեխա ու-
նեմ՝ երկու տղա ու մի աղջիկ։ Փոքր տղայիս 37 տարեկանում եմ ունեցել՝ մեծերի հետ մեծ տարերությամբ։Բնականաբար, ողջ կյան-
քում աշխատել եմ, բայց ինձ վրա առանձնապես չեմ ծախսել, ավելի շատ երեխաների, տան, կահավորանքի վրա։ Հանգստանալու
չեմ գնացել, ոչ մի տեղ չեմ եղել, չնայած որ ուզում էի․․․

Մինչ ամուսնանալս միշտ մեկնում էի հանգստանալու։ Ամուսինս էլ վատը չէր․ չէր խմում,չէր ծխում, ամեն ինչ տան համար էր անում,
բայց ինքնասիրահարված եսասեր էր։ Երբ ես 55 տարեկան դարձա, երեխաներս արդեն ոտքի էին կանգնել, հասկացա, որ այլևս չեմ
ուզում այդպես ապրել։Ամուսինս թանկարժեք հոբբի ունի՝որսորդություն․երեք ցեղական հովվաշուն,տարբեր տեսակի զենքեր, վրան-
ներ, իսկ ես չեմ կարող անգամ մի կատու պահել, քանի որ ամուսինս դրանց չի սիրում․․․

Եվ էլի շատ բաներ չի սիրում, որ ես եմ սիրում։Սեպտեմբերին (դա 6 տարի առաջ էր) ես թոշակի անցա (սակայն հիմա էլ շարունա-
կում եմ նույն տեղում աշխատել) և անմիջապես առաջարկեցի նրան բաժանվել՝ մի պայմանով․ ես նրան եմ նվիրում իմ երեք սենյա-
կանոցի կեսը, թողնում եմ նրան ավտոտնակը, մեքենան, ամառանոցը, տան եղած-չեղածը՝ իր բոլոր շների և զենքերի հետ միասին,
իսկ փոխարենը նա ինձ 2 սենյականոց բնակարան է գնում։

Նա համաձայնեց, քանի որ այդ ժամանակ արդեն մեր հարաբերությունները բավական սառած էին, երեխաներս տանը չէին, իսկ նը-
րա համար ես ոչինչ անել չէի ուզում․․․Եվ ահա, սեպտեմբերին ես տեղափոխվեցի իմ երկու սենյականոց բնակարանը։ Մեկ ճամպրու-
կով․․․դատարկ պատերի մեջ․․․Ես այնքան երջանիկ էի։ Սկսեցի կամաց-կամաց կարգի բերել տունս։Մենք արդեն բաժանված ենք 6
տարի, և հիմա ես ամեն տարի ծով եմ գնում, համերգների եմ գնում, տարբեր էքսկուրսիաների և արշավների եմ գնում այլ քաղաք-
ներ։

Ես երկու կատու եմ պահում։ Հրաշալի հարաբերությունների մեջ եմ երեխաներիս հետ։ Հիմա հոգուս մեջ այնպիսի թեթևություն է,
ես կարծում եմ, որ կյանքիս ամենահանգիստ ու երջանիկ տարիներն եմ վայելում և ոչինչ չեմ ցանկանում փոխել։ Ես այլևս ամուսնա-
նալ չեմ ուզում․ այնտեղ ես 33 տարի եղել եմ։Սեպտեմբերին ես 61 տարեկան կդառնամ։ Այս պատմությունն իրական է, և ես հույս
ունեմ, որ դեռ երկար կապրեմ։

Եթե հավանեցիք այս գրառումը կիսվեք Ձեր ընկերների հետ.
GOOD LOOKING NEWS