Այնպիսի անեկդոտներ կհյուսեմ ձեր կերպարի մասին՝ կամաչեք. Արմեն Ավետյան

«Նրանք, ովքեր ժողովրդի անունն ու կարիքները շահարկելով դարձան գեներալներ, գործարար պատգամավորներ կամ քրեաօլիգարխիկ մարդիկ, այսօր ևս վարում են այն քաղաքականությունն, ինչ տարիներ շարունակ՝ երկիրը վարծելով տերերի ու ճորտերի հասարակարգի»,-Armdaily.am-ի հետ զրույցում այսպիսի կարծիք հայտնեց հումորիստ-նմանակող Արմեն Ավետյանը։ Նա անդրադառնալով իր և պատգամավորներ՝ Միհրան Պողոսյանի և Արայիկ Գրիգորյանի միջև հոկտեմբերի 1-ն ԱԺ-ում տեղի ունեցած միջադեպին, երբ պատգամավորները հայհոյանքներ էին ուղղել ժողովրդի ուղղությամբ, ասաց՝ նրանք պետք է գիտակցեն, որ ճորտերը մի օր չդիմանալով այդ հալածանքներին, ոտքի են կանգնելու։ Ավետյանի խոսքով՝ Միհրան Պողոսյանը և Արայիկ Գրիգորյանը տարիներ շարունակ թալանել են և այսօր էլ չեն ցանկանում փոխել իրենց վարքագիծը։ Երկրում օրինականություն հաստատելով՝ այդ պատգամավորներին կհաջողվի սովորեցնել հարգել ժողովրդին, հակառակ դեպքում նրանք չեն կարող տեղ ունենալ այս հասարակության մեջ։ «Իմ տեղադրած տեսանյութում այդ միջադեպի վերջին, աննշան մասն էր։

Հայհոյանքները հնչել են սկզբից՝ մինչ տեսագրելը, իսկ տեսագրության մեջ, որը դիմացի մայթից էր արված, վերջին պահն էր։ Դրանից առաջ ես ականատես եմ եղել բարձր հայհոյանքով նրանց դուրս գալուն, որին հաջորդել է իմ հակադրաձումն ու նրանց՝ ինձ մոտենալը։ Այդ ժամանակ տարածքում ոստիկաններ չկային ամեն ինչ հանդարտ էր, մարդիկ ճանապարհ էին տվել պատգամավորներին, որ հեռանային։ Նրանք անվտանգ կարողացան անցնել մարդկանց միջով՝ հասնելով իրենց ուղեկցողներին։ Եթե քթի տակ հայհոյեին, ես կկարծեի, որ դա վերաբերում է նրանց ուղեկցող անձանց։ Սակայն նրանց պահվածքն ուղղված էր քաղաքացիներին, թե ինչու են հավաքվել Ազգային Ժողովի տարածքում»,- նշեց Ավետյանը։ Նրա կարծիքով՝ այս պատգամավորները պետք է խելացի գտնվեն ու հրապարակային ներողություն խնդրեն՝ չտրվելով հակադարձումներին։

«Միհրան Պողոսյանն ասել է, որ դա իմ դերասանական երևակայությունն է ու նման բան տեղի չի ունեցել։ Ես կցանականայի ֆեյք գեներալ Միհրան Պողոսյանին ու յաթրջի Արայիկին ասել, որ եթե մտնեմ դերի մեջ, այնպիսի անեկդոտներ կհյուսեմ նրանց կերպարի մասին, որ կամաչեն տուն գնալ ու նայել տանեցիների աչքերին»,- ընդգծեց նա՝ ավելացնելով, որ հարևանական «լկռահաչի» հարթությունից պետք չէ քննարկել այս խնդիրը։ Բոլորն էլ կարող են հայհոյել, սակայն պետք է հանդես գալ բարձր մակարդակով, որ լավի ու վատի տարբերությունը հասկանալի լինի։ Ավետյանի խոսքով՝ նրանք հիմա պետք է բարոյակրթվեն, որպեսզի իրենց զավակները հայրենիքում տեղ ունենան ու կարողանան ազատ շրջել փողոցներով՝ առանց տասը թիկնապահի ուղեկցության։

Եթե հավանեցիք այս գրառումը կիսվեք Ձեր ընկերների հետ.
GOOD LOOKING NEWS