Լրագրող Լիզա Ճաղարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Սոցցանցում տարածված Մարալիկյան միջադեպին առնչվող բոլոր տեսանյութերը նայեցի։ Լավ չի, որ քաշքշուկ է եղել․ Եթե մեղավոր կա, թող պատժվի։ Չնայած իմ տեսած տեսանյութերում ընդամենը տհաճ տղայական վեճ է, և ոչ ոք չի ծեծվել։
Եղկելին ահա թե ինչն է։ մալյաննարեկի հակահիգիենիկ մերկ կերպարանքը տեսնելուց հետո ես երբեք չեմ նայել դրանց տեսանյութերը ու երբեք չեմ լսել, դա միակն է եղել։ Մարալիկցիների հետ վիճաբանությունից հասկացա, որ անադեկվատ «ադեկվաԴները» իրենց, այսպես կոչված, հաղորդումներից մեկում ծաղրել են մարալիկցիներին։ Ինքս փոքրիկ քաղաք Իջևանում եմ մեծացել և շատ լավ գիտեմ, որ նման փոքրիկ բնակավայրերում ծանր են տանում, երբ «քաղքըցիները» ձեռ են առնում իրենց։ Դե, ծանր են տարել, մեկ էլ սրանք իրենց ոտով գնացել ու ընկել են բորբոքված մարալիկցի ջահելների ձեռքը։ Բայց մի տեսեք՝ ինչեր են գրում որոշ ԶԼՄ-ներ, նաև հարգարժան մարդիկ՝ սրեր ճոճելով նոր իշխանության դեմ, թե բա՝ էս դուք եք կազմակերպել։
Եղկելի է իհարկե, բայցև ուրախալի է։ Ուրեմն բան չեք գտնում բարբաջելու, եթե էս միջադեպից, որն ընդամենը կարելի է բնութագրել մեկ բառով՝ տհաճ, էսպես ձեններդ գցել եք գլուխներդ։
Ի դեպ, հիշեցնեմ մոռացկոտներին. էն տարիներին, որ գասպարյան վովայի համազգեստավոր գազանները ջարդում-փշրում էին ժողովրդին, քարշ էին տալիս բաժանմունքներ ու խոշտանգում, այ էս «արդարության մարտիկ» մալյաննարեկը էս նույն վովայի հավատարիմ շունիկն էր, և մի անգամ չեմ լսել, որ դատապարտի իր տիրոջ գազազած երկոտանիների վայրագությունները։
Իսկ Մարալիկը լավ է՛լ մեծ քաղաք է։
Էսքանը»։