Ժամանակակից կյանքն այնպիսին է որ բոլորս ծանրաբեռնված ենք: Օրը շատ արագ է անցնում և հաճախ ապրելով նույն տան մեջ, իրար կողք-կողքի մենք կարոտում ենք իրար: Ես ինձ մեղավոր եմ զգում, իմ դպրոցական երեխաների հանդեպ: Ես ժամանակ չեմ ունենում նրանց հետ դասերը պատրաստել և ստացվում է, որ ես վատ մայր եմ, քանի որ «չեմ հետևում իմ երեխաներին» ինչպես ինձ ասացին դպրոցում:
Ես պարզապես չեմ հասցնում օգնել նրանց, որովհետև շատ եմ աշխատում և շատ եմ հոգնում,, որովհետև ես պետք է առավոտյան բոլորից շուտ արթնանամ, որպեսզի հասցնեմ նախաճաշ պատրաստել , որովհետև աշխատանքից վերադառնալիս պետք է գնումներ կատարեմ, և շուտ հասցնեմ տուն գալ ու ճաշ պատրաստել,
որովհետև երեկոյան ես պետք է կարգի բերեմ խոհանոցը, արդուկ անեմ, կարգի բերեմ ողջ բնակարանը, որովհետև ես ողջ օրվա ընթացքում կարոտում եմ երեխաներիս և ցանկանում եմ գոնե 30 րոպե զրուցել նրանց հետ, նրանց հետ ֆիլմ դիտել, որովհետև նրանք իմ ուրախությունն են:
Ինձ համար կարևոր է երեխաներիս հետ շփումը, և երեկոն իմ կարծիքով ամենահաճելի պահն է, երբ երեխաներիս հետ նստած քաղցր-քաղցր զրուցում ենք ու միասին ժամանակ անցկացնում: