Այսպիսի սիրո մասին բոլորս ենք երազել…

Սովորական հոգսաշատ առավոտ էր: Ժամը 8.30 մի 80- ամյա ծերունի եկավ ձեռքի կարերը հանելու: Երևում էր, որ նա շատ է շտապում: Նա հուզված ձայնով ասաց, որ ժամը 9- ին կարևոր գործ ունի: Ափսոսանքով նայելով նրան՝ ես ասացի, որ բոլոր բժիշկները զբաղված են և կարող են նրան օգնել միայն մեկ ժամից:

Այնուամենայնիվ, տեսնելով, թե ինչ թախիծով է նա պարբերաբար նայում ձեռքի ժամացույցին, ես որոշեցի ինքս օգնել նրան: Հետազոտելով նրա ձեռքը՝ ես գտա, որ վերքը հասցրել է լավ չորանալ, և բժիշկներից մեկի հետ խորհրդակցելուց հետո ես ստացա համապատասխան գործիքները և դեղամիջոցները: Ձեռքը մշակելուց մենք սկսեցինք զրուցել: Ես չդիմացա և հարցրեցի նրան.

— Դուք. երևի, հանդիպում ունե՞ք նշանակած, եթե այդպես շտապում եք:

-Այդքան էլ հանդիպում չէ: Ես պետք է հասնեմ հիվանդանոց, որ հիվանդ կնոջս կերակրեմ:-պատասխանեց նա:

Այդ ժամանակ ես հարցրեցի, թե ինչ հիվանդ է նրա կինը: Եվ ծերունին պատասխանեց, որ , ցավոք սրտի, նրա կնոջ մոտ Ալցհեյմերի հիվանդություն են հայտնաբերել:

Մինչ մենք խոսում էինք, ես հասցրեցի կարերը հանել և վերքը մշակել: Նայելով ժամին՝ ես հարցրեցի, արդյոք նրա կինը կանհանգստանա, եթե նա մի քիչ ուշանա:

Ի զարմանս ինձ, իմ զրուցակիցը ասաց, որ իր կինը վերջին հինգ տարին չի ճանաչում նրան:

-Նա անգամ չգիտի՝ ես իր ինչն եմ: — գլուխը կախելով ասաց նա:

Եվ ես զարմացած բաչականչեցի.

-Եվ Դուք միևնույն է ամեն օր գնում ենք նրան կերակրելու՝ չնայելով այն բանին, որ նա Ձեզ չի հիշում:

Նա ժպտաց և ձեռքը ուսիս թփթփացնելով ասաց.
-Թեկուզ նա չգիտի, ով եմ ես, բայց ես գիտեմ, ով է նա ինձ համար:

Եթե հավանեցիք այս գրառումը կիսվեք Ձեր ընկերների հետ.
GOOD LOOKING NEWS