Այսօր ընդմիջման ժամին որոշեցի զբոսնելով գնալ մոտակա խանութ ուտելու բան գնելու․․․Փողոցում կատարվածը հոգիս տակնուվրա արեց

Այսօր ընդմիջման ժամին որոշեցի զբոսնելով գնալ մոտակա խանութ ուտելու բան գնելու․․․Փողոցում կատարվածը հոգիս տակնու-
վրա արեց։Աշխատավայրում ընդմիջման ժամա նակ հաճախ եմ դուրս գալիս զբոսնելու։

Իմ ազատ 1 ժամը նախընտրում եմ անցկացնել դրսում, մաքուր օդին, այլ ոչ թե գործարանի ճաշարանում։Մտա մոտակա այգին և ո-
րոշեցի պուլպուլակից ջուր խմել։ Անցնելով նստա րանների կողքով՝ նկատեցի մի պա պիկի․ նստած արտասվում էր։ Հարցրեցի․

—Ձեզ օգնե՞մ ինչ-որ բանով։ Ի՞նչ է պատահել։

—Չեմ հիշում, որտեղ եմ ապրում։ Կորել եմ, չգիտեմ, ինչպես հասնեմ տուն։

Նա անդադար նույն բանն էր կրկնում, և ես հասկացա, որ չափազանց շփոթված վիճակում է։ Լավ է, որ ձեռքին կախազարդ նկատե-
ցի, վրան էլ գրված էր հեռախոսահամար։ Զանգեցի նշված համարով, մի տղամարդ պատասխանեց, ասաց, որ շուտով կգա։ Ես մնա-
ցի պապիկի հետ, փորձում էի հանգստացնել նրան։Երբ նա մի քիչ ուշքի եկավ, սկսեց խոսել իր մասին։

Նրա պատմածն ինձ ուղղակի ցնցեց։Նա միայ նակ է ապրում, ունի ամուսնացած որդի, երեք մեծահ ասակ թոռ, ովքեր արդեն ունեն
իրենց ընտանիքները։ Պապիկը միայն որդու անո ւնն էր հի շում, բայց մտաբերեց, որ հենց հարսն է ի սկզբ անե դեմ եղել, որ իրենք
միասին ապրեն։

15 րոպե անց մոտ 50 տարեկան տղամարդ եկավ՝ թանկարժեք մեքենայով,կարգին հագնված։Շնորհակալություն հայտնեց և տարավ
պապիկին։Ամբողջ օրը մտածում էի խեղճ մարդու մասին։Որոշել եմ վաղը զանգել այն համարով և իմանալ պապիկի հասցեն,հնարա-
վորության դեպքում երբեմն կայցելեմ նրան։

Եթե հավանեցիք այս գրառումը կիսվեք Ձեր ընկերների հետ.
GOOD LOOKING NEWS